Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մարդկանց վարժեցնում են աչք փակել ազգային աղետի վրա. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Երեկ այս էջիս, մասնավորապես, գրել էի. «65 օր է, ինչ Արցախը պաշարված է։ Բայց Հայաստանում ԶԼՄ-ների միջոցով այնպես են ներկայացնում իրավիճակը, որ, կարծես, մի առանձնապես բան էլ չի պատահել։ Կբացվի՝ շատ լավ, չի բացվի՝ ինչ արած։ Մարդկանց վարժեցնում են աչք փակել ազգային աղետի վրա…»։

Ահա ասածս հաստատող ընդամենը մեկ թարմ ու խոսուն փաստ. այսօր «Հ1»-ի 15:00-ի «Լուրեր»-ով մեկ բառ անգամ չասվեց Արցախի շրջափակման մասին։ Փոխարենը՝ բավական երկար ճամարտակեցին ՀՀ ԱԳ նախարարի Թուրքիա կատարած այցի մասին, ցուցադրեցին նրան Թուրքիայի արտգործնախարարի հետ մամուլի հայտարարություն տալիս և այլն։ Ու ոչ մեկ խոսք Արցախի մասին։

Եվ սա կոչվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել