Դրական էներգիայով եմ ուզում կիսվել այսօր։
Այս տարի հոկտեմբերին, SpaceX-ի միջոցով Bazoomq Space Research Lab-ը հայկական արմատներ ունեցող առաջին արբանյակն է ուղարկելու ուղեծիր, համագործակցելով պոլիտեխնիկի CSIE-ի հետ։
Արբանյակ, որը իր վրա թեկուզ փոքր, բայց Հայաստանում մշակված կոմպոնենտ է ունենալու։Արբանյակը լինելու է շատ փոքր, 1U Cubesat։ Տեխնիկական տվյալները դեռ վերջնական պարզ չեն, բայց միգուցե նաև փոքր կամերա ունենա վրան։
Որպեսզի այսպիսի բան կարողանաս անել, պետք է – սովորես satellite systems engineering նրբությունները (hardware and software)
-գտնես արտասահմանյան գործընկերներ և աշխատես հետները
– ծայրից ծայր արբանյակի պլատֆորմը գնելու, փոփոխելու, ինտեգրելու և թռցնելու պրոցեսին տիրապետես
– համապատասխան ծրագրային և ֆիզիկական միջավայր ունենաս (e.g. պահանջներին բավարարող մաքուր սենյակ)
– գտնես գործընկերներ Հայաստանում և համագործակցես նույն խնդրի շուրջ (սա ամենադժվարն է սովորաբար)
Թիմը նպատակ է դրել հաջորդ 10 տարիների ընթացքում ամեն տարի ավելի մեծ և բազմաֆունկցիոնալ արբանյակ ուղարկել տիեզերք։
Սա նշանավոր իրադարձություն է, քանի որ հնարավորություն է տալիս.
– հիմք դնել Հայաստանում տիեզերական հետազոտությունների պոտենցիալին
– ունենալ ինժեներներ, գիտնականներ և sapce-mission-planning մասնագետներ, որոնք ռեալ գործից հասկանում են
– ձեռք բերել միջազգային կապեր և գործընկերներ, որոնք կօգնեն մեզ այս պրոցեսում
– զարկ տալ ապագա էկոհամարգին, որում կառաջանան հայկական արմատներով SpaceTech ստարտափներ։
Այս ամբողջը Bazoomq Space Research Lab-ի առաքելության մասն է։ Ի դեպ, լաբն այսօր ամբողջությամբ գործում է մասնավոր միջոցներով։
Եթե կուզեք ձեր լուման ունենալ Հայաստանի տիեզերական ապագայի մեջ, խնդրում եմ կապնվել Bazoomq Space Research Lab-ի հետ կամ ուղիղ ինձ հետ։
Շնորհակալություն բոլոր աջակիցներին
Միասին ուժեղ ենք։



ԱՂԲՅՈՒՐԸ`
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0Wg9HrXqrKi3NLQVEP27ZtAe6B5WpGRf7bKVwfF6DQnEG6uc3eveJqBEtGq21nwJ9l&id=556896682&mibextid=Nif5oz