Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը:

Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության վրա, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց:Վերացավ երկրի տերը:

Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը:

1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել:

Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում:Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում:

Արտակ Մովսիսյան, 2007թ. Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02A96YeYXQQrGn4X66Gg9nbQDxjeBATvJjU6LWXaPmmYHxu8vk4FHqTcCoQZ6TrF1kl&id=100054830408059&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել