Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոցը, որը հասցրել է դառնալ Գորիսի երիտասարդների սիրելի վայրերից մեկը, ինչպես նախկինում եղել է անվանի բրուտագործի կենդանության օրոք, Գորիսի մանկապատանեկան դպրոց ՀՈԱԿ-ի հետ համագործակցությամբ, հայտարարում է Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված թիմային հուշամրցաշարի մասին։
19 Փետրվար 2023թ․, ժամը՝ 10:00
Գորիսի շախմատի դպրոց` Անկախության 6
Գրանցման վերջնաժամկետը` փետրվարի 18
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնների համաձայն, շվեցարական կամ շրջանային մրցակարգով՝ կախված թիմերի քանակից:
Մրցաշարին կարող են մասնակցել Գորիս համայնքի, ինչպես նաեւ շրջակա գյուղերի թիմերը, յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի 4 հոգուց, որի մասնակիցներից մեկը պետք է պարտադիր լինի վետերան (50+):
Մրցաշարին գրանցվելու համար vardan232526@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկել թիմի կազմի հայտը՝ ըստ խաղատախտակների: Հարցերի դեպքում զանգահարել 077-52-54-54: Գլխավոր մրցավար՝ Հայաստանի Հանրապետության Շախմատի Ֆեդերացիայի առաջին կարգի մրցավար Վարդան Մովսիսյան։
Մրցաշարում լավագույն արդյունք ցույց տված թիմերը կպարգևատրվեն դրամական մրցանակներով և գավաթով: Սահմանված են նաև դրամական մրցանակներ լավագույն արդյունք ցուցաբերած խաղացողների համար։
Հիմնական մրցանակներ`120,000 դր
80,000 դր
60,000 դր
Կանոնակարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ http://bit.ly/3jKd53z