Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արտերկրում ճանապարհորդելիս մեր քաղաքավարի պահվածքով կարող ենք ճիշտ բրենդավորել մեզ և մեր երկիրը. Բակուր Մելքոնյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Հունվարի 10-ին կնոջս հետ մեկնեցինք Եվրոպա: Վիեննայում գործեր ունեինք, այնտեղից մեքենայով գնացինք Համբուրգ: Ճանապարհին մնացինք Պրահայում: Ընթրեցինք չեխական ռեստորանում, շատ համով խոհանոց էր: Հաշիվը բռնեց 53€, քարտով վճարեցի և բնականաբար թողեցի թեյավճար՝ 10€: Թեյավճարը համարյա միշտ կանխիկ եմ տալիս: Վերջը, գնացինք Համբուրգ, գործերը վերջացրինք, մի քիչ էլ պտտվեցինք Գերմանիայի հյուսիսում և քանի որ հետադարձ թռիչքը նորից Վիենայից էր, թռիչքից 2 օր առաջ ուղղությունը բռնեցիք դեպի Վիեննա: Ճանապահը անցնում էր Պրագայի կողքով, դե որոշել էինք Պրագայում չգիշերել, քշել դեպի Բռնո, բայց քանի որ շատ սոված էինք, որոշեցինք հաց ուտել և շարունակել ճանապարհը: Որպեսզի ժամանակ չկորցնենք համեղ ռեստորան փնտրելու համար, քշեցի մեզ հայտնի ռեստորանը: Հաշիվը բռնեց 57€-ի չափ, դե մի քիչ ուրիշ ուտեստներ էինք պատվիրել: Վերջը, քարտով վճարեցի ու կանխիկով թողեցի 30€ թեյավճար, առաջին անգամվանից առավել երկար ու հաճելի շնորհակալան խոսքեր ուղղելով սպասարկողին: Կինս նկատել էր, որ արտերկրի ռեստորաներում ճաշելիս տարբեր թեյավճարներ եմ թողնում, դա կապել էր մեր գոհունակության աստիճանի հետ տվյալ ռեստորանի մատուցած ծառայության և սննդի որակի հետ կապված: Բայց էս դեպքում զարմացավ, քանի որ նույն ռեստորանում էինք, նորից համեղ ընթրել էինք ու լավ սպասարկել էին: Դե բնականաբար հարցրեց. Բա ինչի՞ այսօր եռակի անգամ ավել թեյավճար թողեցիր: Ասում եմ, որովհետև անցած անգամվա սպասարկողը մեզնից չհարցրեց մեր ազգությունը: Իսկ այս մեկը լսելով մեր խոսակցությունը և շատ անծանոթ լեքսիկոնը հետաքրքրվեց, թե ի՞նչ ազգ ենք, ո՞ր երկրից ենք: Եվ եթե առաջին դեպքում ես թեյավճար էի թողնում որպես սովորական ու անծանոթ հաճախորդ և զուտ էթիկայի նորմերից և օրենքներից ելնելով ու ըստ չգրված ու ընդունված թեյավճարի սակագնի (10-20% ընդհանուր հաշվից), ապա 2-րդ դեպքում ես հաշիվը փակում էի, որպես Հայաստանի քաղաքացի և որպես հայ և այդ ավել 20€-ն ուղղված էր երկիրս ու ազգությունս ավելի հիշելի դարձնելու և գովազդելու համար):Արտերկրում ճանապարհորդելիս մեր քաղաքավարի պահվածքով և փոքրիկ նվերներով կարող ենք ճիշտ բրենդավորել մեզ և մեր երկիրը (Վինթերբերգում էլ հյուրատան տիրոջը, որը հետաքրքրվեց մեր ով լինելով, հայակական կոնյակ նվիրեցի): Հայ լինելու հպարտությամբ լի շաբաթ-կիրակի եմ մաղթում բոլորիս:

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02zTyLb5EofJ2D8QSpmuP2UWveRGiJWCZpVggnUUyKpRg9iRkHyf6M5aKA8paF43Agl&id=100008756970592&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել