Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Էրդողանը եկավ երկրաշարժով, հավանաբար երկրաշարժով էլ կգնա. Արգամ Եղիազարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Էրդողանը եկավ երկրաշարժով, հավանաբար երկրաշարժով էլ կգնա

1999 թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի Քոջաելի նահանգում տեղի ունեցավ Թուրքիայի պատմության ամենաաղետալի երկրաշարժերից մեկը՝ Գյոլջյուքի կամ Իզմիթի երկրաշարժը. երկրաշարժին զոհ դարձավ մոտ 20 հազար (տարբեր հաշվարկներով 25 հազար) մարդ, 50 հազար մարդ վիրավորվեցին, հարյուր հազարավորները մնացին անօթևան։

Իզմիթի (Նիկոմեդիա) երկրաշարժը, բացի աղետալի հետևանքներից, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ. մեկը մյուսին հաջորդող և տնտեսական քաղաքականությունը ձախողող թուրքական կոալիցիոն կառավարությունների վարկանիշն էլ ավելի ընկավ, երբ իշխանությունները ձախողեցին երկրաշարժից անմիջապես հետո առաջին օգնության և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը։ Բացի այդ, պարզվեց, որ բազմաթիվ շինություններ կառուցվել էին շինարարական սխալներով՝ առանց հաշվի առնելով սեյսմակայունությունը։

Արդյունքում դրան հաջորդած 2002 թ. արտահերթ ընտրություններում Էրդողանը, ում ավելի վաղ բանտարկել էին և արգելել զբաղվել քաղաքականությամբ, և իր նորաստեղծ Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթում են և ցօրս միանձնյա ղեկավարում Թուրքիան:

Կարելի է համեմատություն անցկացնել Իզմիթի երկրաշարժի և 2023 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած կրկնակի հզոր երկրաշարժերի միջև՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա ունեցած և ունենալիք հետևանքների առումով:

Այսպես վերջին տարիներին Թուրքիայի գահավիժող տնտեսական ցուցանիշների, լիրայի արժեզրկման, բնակչության կողմից հիմնականում չընդունվող ռազմական անմիջական գործողությունների, Էրդողանի անսասան հեղինակության անկման կողքին կարելի է նաև դնել նաև այն, որ այս վերջին երկրաշարժը, ինչպես նաև դրան նախորդած մի քանի այլ` ոչ հուժկու, բայց ավերածությունների հանգեցրած երկրաշարժերը, ցույց տվեցին Էրդողանի կառավարման տարիներին «շինարարական բումի» պատկերը: Չնայած թուրքական շինարարական կազմակերպությունների ու դրանց արտադրանքի գովքին` երկրաշարժը ցույց տվեց ամբողջ աշխարհում հայտնի թուրքական արտադրանքի անորակությունը:

Բացի այդ, երկրաշարժից հետո թուրքական ընդդիմադիր կամ արևմտյան ԶԼՄ-ների նյութերը հիմնականում ողողված են իշխանություններից բնակչության դժգոհությամբ, երբ բազմաթիվ բնակավայրեր մատնվել են անուշադրության` չնայած բնակիչների` օգնության կոչին: Չորս ամիս հետո` մայիսի 14-ին, Թուրքիայում նախատեսված է նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որի անցկացումը կամ հետաձգումը ոչ մի կերպ ձեռնտու չէ իշխանություններին։

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0KADD98mRhMhCm8fxCKYyqbbG76KiQHG6VTeJMcwfKyRrwGDZatxAWAQgfS6Y8T9vl&id=100008701088602&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել