Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքերը բախվում են վերջին ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած Եփրատ գետի խոշոր ջրամբարի խնդրի հետ. Վարդան Բալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Հաստատվում են տեղեկությունները, որ թուրքերը բախվում են վերջին ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած լրջագույն խնդրի կապված Եփրատ գետի վրա տարիներ առաջ կառուցված, Աթաթուրքի անունը կրող խոշոր ջրամբարի հետ: Համարյա 49 միլիարդ ջրատարությամբ ջրամբարի միանգամից մի քանի պատերի վրա ճաքեր են առաջացել: Հաղորդվում է, որ իրավիճակն առավել քան բարդ է՝ այն աստիճան, որ քննարկվում է անգամ արհեստական պայթեցման սցենարը, ինչի պարագայում 30 կմ շառավղով հարակից տարածքը կարող է հայտնվել ջրի տակ: Սրան ավելանում է ևս մեկ, իրադրությունը ծայրահեղության հասցնող հանգամանք. երկրի ամենամեծ ջրամբարը ջրատարողունակությամբ աշխարհում 6-րդն է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով առաջինը Թուրքիայում, 5-րդ հիդրոհանգույցը աշխարհում: Թուրքիայի ջրային պաշարների կառավարման գլխավոր վարչության մասնագետների գնահատմամբ ջրամբարը սնող թունելների համակարգի փլուզումը ներկայում դիտարկվող ուժեղ սեյսմոակտիվության ֆոնին կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ:

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0As2nWBQRJR9m6dvcPyQeD8BW2GNjuNEnvZ2T1HHqTgwKxnT8wcqNg9hnzBkZGRoul&id=100005183378600&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել