Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանի նախագահը ծանուցել է «Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու» օրենքի ընդունման մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին արտաքին գործերի նախարարությանը ծանուցել է «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու մասին» օրենքի ընդունման մասին։

ՇՀԿ-ն ասիական երկրներից կազմված կազմակերպություն է, որի կարևորագույն առաքելությունը անդամ երկրների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունն է։

Իրանի կառավարությունը հույս ունի տնտեսական օգուտներ քաղել այս կազմակերպությանն անդամակցելուց։

Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական անդամներն են։ Իրանը երկար տարիներ դիտորդի կարգավիճակով անդամակցում էր այս կազմակերպությանը, սակայն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց որպես անդամ երկիր անդամակցելու գործընթացը։

Իրանի Իսլամական խորհուրդը և Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել են այս կազմակերպությանն անդամակցելու կառավարության օրինագիծը իրանական օրացույցով 1401 թվականի Բահմանի 4-ին։ Սյս մասին հայտնում են իրանական լրատվամիջողները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել