Այսօր Թուրքիայում երկրաշարժերի հավանականությունը մեծ է։ Բոլոր անտառները ավերվել են, դրանց տեղում բարձրահարկ շենքեր են կառուցվել, շինարարության ոլորտն է ընտրվել որպես զարգացման միակ ճյուղ, ամեն ինչ բետոնացված է, սրանից ցավը շատ վատ է լինելու։
Եթե երկրաշարժ լինի, մեզ մեծ ողբերգություն է սպասվում։ Երկրաշարժի ֆոնդում հավաքված գումարները ծախսվում են այլ ոլորտներում, իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն, սա կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ։ Շենքերը կայուն չեն կառուցվում, կա կոռուպցիա,- ասում է պրոֆեսսոր-դոկտոր Ջալալ Շենգորը։
Այս երկրաշարժը քաղաքական, սոցիալական, տնտեսական և ռազմական մեծ ցնցումների պատճառ է դառնալու։ Սա կխաթարի Թուրքիայի ռազմական շատ ծրագրեր: