Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանը ցանկություն չի ունեցել Արցախին ինքնավարություն տրամադրել. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

«Ազատություն» ռադոկայանի բացահայտած փաստաթղթերը հաստատում են այն, որ տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանը բառացիորեն ոչ մի բան զիջելու ցանկություն և պատրաստակամություն չի ունեցել՝ համաձայն լինելով այդ արհեստածին կազմավորման մեջ Արցախին միայն ինքնավարություն տրամադրելուն։

Դա փաստացի զրոյական զիջում էր, որովհետև նման ինքնավարություն Արցախը միշտ էլ ունեցել էր դեռ խորհրդային տարիներին։

Հետևաբար, թվացյալ աղմուկը մի կողմ դնելով, պետք է արձանագրել, որ ըստ տվյալ փաստաթղթերի՝ հայկական կողմն այդ ժամանակ չի ունեցել որևէ, իբր, բաց թողնված փոխզիջման հնարավորություն, որովհետև Ադրբեջանը պարզապես ոչ մի զիջման էլ չի գնացել։

Մնացյալը քարոզչական հնարքներ են կամ, որ ավելի վատ է՝ պատրանքներ։

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02PS7dTnvAU2ujEU47AFhdkuDdWnt4QGZNMi5PdpKfbuzaVPiCWARgkZoKhSmSwHwal&id=100000854067526&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել