“Բայց” բառի դերը մեր լեզվամտածողության մեջ.
Դավիթ Բաղդասարյան

Նկատե՞լ եք, որ մեր լեզվամտածողության մեջ “բայց” բառը մեծ դեր ունի։

“Բայց”-ը իր մեջ դեստրուկտիվ դրսևորում ունի, քանի որ միանգամից հակադարձում է դիմացինին։ Նույնիսկ, եթե արտահայտած միտքը լավն է, խոսակցությունը միանգամից դեստրուկտիվ ուղղություն է ստանում։

ԱՄՆ-ում ապրելիս նկատեցի, որ իրենք հաճախ “բայց”-ի տեղն ասում են “և”, ու դրանից արտահայտած մտքի էությունը չի փոխվում։ Միևնույն ժամանակ, ինչ-որ կախարդական բան է լինում և խոսակցությունն ավելի կոնստրուկտիվ է ընդանում։

Ինքս հաճախ սկսում եմ “բայց”-ով։ Դժվար է դա կառավարել քանի որ մեջս մտած է այն։

Միգուցե նաև սրա պատճառով է, որ համագործակցության խնդիրներ ունենք։

Վերջերս մի գրքում այս նկարը տեսա և ամենինչ իր տեղն ընկավ։

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02whyZJHSAt8v4jDHdqzVKPQwJHursg1qcLR58nLYK6o9GdoKCZ5oHAE7Mm84xPkiol&id=556896682&mibextid=Nif5oz