Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Al Jazeera հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել թուրքական հետախուզության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Al Jazeera արաբական հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել Թուրքիայում` Մոսադի վերջին անհաջող գործողության մասին:

Ֆիլմում կան աուդիո ձայնագրություններ, վկաների ցուցմունքներ, փաստաթղթեր։

Համաձայն սցենարի, Մոսադը շփվում է Թուրքիայում բնակվող պաղեստինցիների հետ սոցիալական ցանցերի միջոցով, ինչպիսիք են Facebook-ը և WhatsApp-ը։ Նրանք ներկայանում են որպես ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող ուղեղային կենտրոնների աշխատակիցներ։

Այնուհետեւ որոշ թիրախների հետ անմիջապես կապ է հաստատվում թուրքական հետախուզության կողմից։ Թուրքական հետախուզությունը սկսում է ձայնագրել նրանց յուրաքանչյուր խոսակցություն։

Հետաքրքիրն այն է, որ Մոսադը վճարումներ է կատարում Western Union-ի միջոցով՝ հիմնականում Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից և այլն։

Բայց երբեմն ավելի մեծ գումար ուղղարկելու համար ներգրավում էին տաքսու վարորդների ։

Մոսադի սպաները սխալներ են թույլ տալիս, որոնք կասկածներ են առաջացնում։ Օրինակ, գործակալներից մեկը ներկայանում է որպես գործարար Սաուդյան Արաբիայից, սակայն ավելի ուշ իր Facebook-ի էջը գրանցում է Թել Ավիվում։

Ավելի լայն ցանցը բացահայտելու համար թուրքական հետախուզությունը սկզբում սկսում է հետևել Western Union-ի վճարումներին՝ ըստ Եվրոպայում գտնվելու վայրի: Այնուհետև թուրքերն իրենց գործակալներին ներկայացնում են որպես ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած գործիչներ, որոնք կեղծ տեղեկություններ էին տրամադրում Մոսադին:

«Պաղեստինցիների» կեղծ շփումները ստուգելու համար Մոսադն օգտագործել է այլ լրտեսներ՝, ինչը թուրքական հետախուզությանը հանգեցրել է Թուրքիայում իրականցնել այդ լրտեսների ցանցի բացահայտմանը:

Մոսադն իր գործակալներին օգնության համար ուներ հատուկ հասարակական կազմակերպություն։

Այն պետք է իր կենտրոնակայանը ունենար Բրյուսելում։ Սակայն կեղծ «պաղեստինցիները» ստուգում են եւ ՀԿ գրասենյակ չեն գտնում։

Թուրքական հետախուզությունը վերջապես IP հասցեներով ապացուցում է, որ կայքը իրականում շահագործվել է Թել Ավիվից։ Նրանց նաեւ բացահատյում են, որ Մոսադը կոտրել է պոտենցիալ լրտեսների բոլոր հեռախոսները։

Այնուհաետեւ, Մոսադը վերջապես ցանկանում է շնորհակալություն հայտնել թուրքերի կողմից ներկայացված կեղծ պաղեստինցիներից մեկին՝ լրտեսներից մեկին Եվրոպա վիզա տալով։ Նա առանց ժամադրության դիմել է Ստամբուլում Շվեյցարիայի հյուպատոսություն և կես ժամվա ընթացքում ստանում բիզնես վիզա։

Ի վերջո, այսպես բացահայտվում է իսրայելցիների կողմից Թուրքիա ժամանելուց առաջ ստեղծված ցանցը։ Բայց այդպես էլ անհասկանալի է, թե որքանով է ներգրավված եղել Շվեյցարիան։ Միգուցե Մոսադի հետ վիզաների բաժնում աշխատող մեկը նույնպես ներգրավված է։ Ամեն դեպքում, Թուրքիան այս մասին աղմուկ չի բարձրացնում։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել