Իրանի և արհեստածին Ադրբեջանի միջև հարաբերություններում տեղի է ունեցել շրջադարձային և չափազանց կարևոր իրադարձություն։
Հունվարի 29-ին Թեհրանից Բաքվի բարբարոսական վարչախմբի դիվանագիտական բոլոր ներկայացուցիչների տարհանումը հանգեցրել է նրան, որ Բաքուն փաստացիորեն այլևս դեսպանություն չունի Իրանում։
Սա բացառիկ հնարավորություն է ստեղծել Հայաստանի համար ամրապնդելու հայ-իրանական հարաբերությունները՝ ակտիվորեն և առանց ադրբեջանական հնարավոր դիվանագիտական հակազդեցության աշխատելով հենց այդ երկրի ներսում։
Ակնհայտ է, որ այս նպատակով ոչ միայն պետք է մեծացվի Թեհրանում հայկական դիվանագիտական ներկայությունը, այլ նաև հնարավորին արագ և որակյալ քայլեր ձեռնարկվեն Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման նպատակով։
Ընթացիկ այս գործողությունները պետք է հետապնդեն մեկ հիմնական նպատակ։ Այն է՝ «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» գաղափարախոսական հիմքի վրա ձևավորել հայ-իրանական ռազմավարական դաշինք, ինչի միջոցով երկու բարեկամ պետությունները կկարողանան փոխլրացնել միմյանց անվտանգային ճարտարապետության խոցելի շատ կետեր և դիմակայել Թուրքիա-Ադրբեջան «թուրանական դաշինքից» եկող ընդհանուր մարտահրավերներին։