Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մտածում են ոչ թե բլոկադայից դուս գալու` այլ մեզ բլոկադային հարմարեցնելու մասին. Բելա Լալայան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Փաստորեն ,
մտածում են ոչ թե բլոկադայից դուս գալու մասին,
այլ մեզ բլոկադային հարմարեցնելու մասին ..

կեր ու հարմարվիր ..
հարմարվիր , որ կյանքի նպատակը ուտելն է ..
ու բոլոր ուրախությունները նորին մեծության ուտելիքի հետ են կապված ..

ուրախացիր, որ
տալոնով քեզ վաճառած բրինձը հոտած չէր.
որ մի լիմոն գտար՝ ճնշումդ իջեցնելու համար,
որ մի խնձոր գտար՝ համը չմռանալու համար,
որ մի կարտոֆիլ գտար .. երեք ընկերներով ուտելու համար …

ամեն րոպե՝ մի առիթ ուրախանալու համար ..
այսքան ուրախ կյանքը մեր…..
գազը տվեցին մեկ օրով .. օ, ինչ ուրախություն ..
իսկ հետո ճնշումը կցածրացնեն ..
բայց դու գազի լցակայանի կիլոմետրերով հերթում
չես հասցնի մտածել՝ ինչու ադրբեջանցին գազը բացում ու փակում է,
ինչ է նշանակում՝ ճնշումը իջեցրեց, բարձրացրեց ..
ով է իրականում այդ ,,վինծիլի,, տերը ..
կամ ում ցուցումով են վինծիլը բացում-փակում .. կիսաբացում-կիսափակում..

դու խճճված ես տունդ պահելու մտքերով,
որ պիտի հասցնես մեքենադ լիցքավորես ու երեխաներիդ համար ուտելիքը գտնես ..

կեր ու հարմարվիր,
որ կարևորը կերն է .. , ներողություն՝ ուտելիքը ..
թե բա՝ ղարաբաղցին սոված մնան չի,
էսա խնջլոզն ու փուրփուտը տյուսա կիլան, քինանըք քաղիք, օտիք .
կեր ու հարմարվիր …

հա, հա .. հենց այդպես ..
հարմարվիր , որ քո առջև խնդիր է դրված հարմարվելու
ու քեզ գլխավոր խնդրից շեղելու համար ,
և քո առջև դրված խնդիրը շարունակական պիտի լինի,
որ այդ խնդրի լուծումը խլի քեզնից քո մնացած ամբողջ ժամանակը ,
շեղի քեզ այն խարդախություններից, որի ծուղակում հայտնվել ես դու ..

դու պիտի ունենաս գոյություն պահելու խնդիր . ..
ամենօրյա. ամենժամյա ..
և որպեսզի չսթափվես,
պետք է քո ինքնասիրությունն էլ արանքում շոյեն ,.
թե բա՝ ինչ լավ եք դիմանում..
դուք դիմանալու հարցում մի հատ եք ,
միակն եք ու բացառիկ եք ..
մենք չափազանց հպարտ ենք, որ դուք այդպես լավ եք դիմանում,.
ուռա …
կեցցեք .. կերեք ու դիմացեք …

դիմացեք,
զի, մեզ ժամանակ է պետք հանքերի հարցերը լուծելու,
ժամանակ է պետք է անհամատեղելի բաներ միացնելու,
անընդունելի մտքերին ձեզ հարմարեցնելու ..

կեր ու դիմացիր ..

և թող քո մտքում նույնիսկ հարց էլ չառաջանա.
թե ինչի համար ես դիմանում,
հանուն ինչի ես դիմանում.
որն է վերջնանպատակը…

դու, պարզապես,
կեր ու դիմացիր …

ու հանկարծ քեզ ներղություն չտաս մտածելու,
թե տնտեսություն զարգացնող ,
արմատական փոփոխություններ բերողին կարելի է հարցնել՝
որն է ձեր այստեղ գալու իրական նպատակը …
ինչ եք արել՝ դե ֆակտո 5,
դե յուրե ՝ 3 ամսվա ընթացքում…

չէ,
դու չմատածես այդ մասին,

դու,
պարզապես,
կեր ու դիմացիր …

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02E9vVDTYhE7t8JSybdXAkcvvHC1aQzWWm7FFr4ifQfHq5tggAdAG5rUaA6AdK2vUWl&id=100000582489782&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել