Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով Թեհրանում հանրահավաք է տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր մեծ հանրահավաք է տեղի ունեցել` ի պաշտպանություն Արցախի։ 4000-ից ավելի մեր հայրենակիցները և մեծ թվով իրանցիներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհի փակման` պահանջելով անհապաղ բացել այն և հարգել մարդու իրավունքները։

Հանրահավաքին իրանահայերից բացի ելույթ են ունեցել նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։