Իրանի «Շետաբ» բանկային համակարգը միացել է ռուսական «Միր» համակարգին։
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է.
Որոշվել է, որ Իրանն ու Ռուսաստանը կկենտրոնանան իրանական և ռուսական վճարային համակարգերի՝ «Շետաբ» և «Միր» օգտագործման վրա՝ ընդլայնելով հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը։
Փոխադարձ հաշվարկներում ռուբլու և ռիալի մասնաբաժինը գերազանցել է 60%-ը։ Ավարտին են մոտենում ազգային վճարային համակարգերի միասնական կիրառման աշխատանքները։
Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն անցյալ տարի աճել է 15%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։
Իր աշխարհագրական դիրքով Իրանը համարվում է նաև «լոգիստիկ կամուրջ» Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի միջև։