Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանում Կալաշնիկով ինքնաձիգով զինված անհայտ անձը ներխուժել է Ադրբեջանի դեսպանատուն։
Դիվանագիտական ներկայացուցչությունում հարձակման հետեւանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել են ևս երկու աշխատակիցներ։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվում են։ Դեսպանությունը դադարեցնում է իր գործունեությունը, նրա բոլոր աշխատակիցները կուղարկվեն Ադրբեջան։