Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար. Արարատ Միրզոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում.

«Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։

Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական:

Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։

Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»,- ասել է իր ելույթում։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02yf7RnxPGvBvV1NEHHT3wnbWzu5tajAdSfJvkQdo487589fK44gRgyjMUhjUZojdYl&id=100000346943745&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել