Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Անհրաժեշտ է ստեղծել հայկական արմատական գաղափարական հիմքերի վրա կազմակերպություններ. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Մի կողմ թողնենք ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններին, որոնց հետ ամեն ինչ պարզ է։ Փորձենք հասկանալ, թե ինչու՞ են Արցախի ընթացիկ պաշարման ու հայրենազրկման գործընթացին ձեռքերը ծալած, ապշահար նայում հայկական փոքրիշատե խոշոր բազմատեսակ կազմակերպությունները՝ սկսած քաղաքական կուսակցություններից և վերջացրած կրթական-ակադեմիական հիմնարկներով ու ստեղծագործական միություններով։

Պատճառները շատ են, բայց գլխավորը, իմ կարծիքով, այն է, որ օտար տիրապետողներին հաջողվել է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում չեզոքացնել ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ գաղափարական դիրքերում կանգնած կազմակերպություններին և անհատներին։ Տակը թողել են միայն հարմարվողական, հնազանդ դրածո կեղծ-վերնախավերին, որոնք կենսականորեն կարևոր ազգային շահերի պաշտպանության հարցերում պատրաստ չեն դիմելու ինքնուրույն գործողությունների։ Ընդհակառակը, անգամ փոքր ճնշման դեպքում հայկական «վերնախավերը» պատրաստակամ են կատարել հերթական քաղաքական, լեզվական և մշակութային նահանջներն ու զիջումները… մինչև վերջ։ Իսկ երբ քննադատում ես, նրանք արդեն գաղափարապես ու հոգեբանորեն այնքան են փափկել, որ չեն էլ հասկանում, թե ինչ ես իրենցից պահանջում։ «Թողեք հանգիստ ապրենք», «թողեք հանգիստ բուժվենք», «թողեք հանգիստ սուրճ խմենք ու սիգարեթ ծխենք», «թողեք հանգիստ այսինչ-այնինչ արտասահմանցիների հետ հանդիպենք-զրուցենք», «թողեք գնանք արտասահմանում մնանք՝ քիչ մը շատ աշխատեցինք»… Մեր տուն քանդողն ազգային ռեսուրսներն իրենց տակ դրած «վերնախավերի» այս արմատական հարմարվողականությունն ու գաղափարական լղոզվածությունն էր։

Հայկական կեղծ-վերնախավերն իսկական ավգյան ախոռներ են, որոնց մաքրման տակավին չսկսված գործը բարդ է բոլոր առումներով ու հատկապես ժամանակի տեսակետից։ Բայց և այնպես՝ այդ ախոռները մաքրելն անհրաժեշտ է։ Իսկ դրա համար հայ ժողովուրդն իր մեջ ուժ պետք է գտնի և ստեղծի ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ գաղափարական հիմքերի վրա ստեղծված նոր կազմակերպություններ՝ սկսած քաղաքականից վերջացրած մշակութայինով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել