Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ մեքենաների և ուղղաթիռների արտադրությանը. Իրան

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լևիտինը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել Իրանի հետ տարածաշրջանի երկրներին պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման հարցում, ինչպես նաև հայտարարել է ռուսական ընկերությունների պատրաստակամությունը` համատեղ արտադրել մեքենաներ, ուղղաթիռներ և գյուղատնտեսական տեխնիկաներ։ Ռուսաստանը ձգտում է իր կապերն ավելի ամրապնդել Իրանում։ Այս մասին մասնավորապես գրված է հայտարարության մեջ։