Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր նպատակների մեջ է մտնում Իրական դպրոցի հենքի վրա Գորիսում հիմնել տեխնոպարկ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Քանի որ մոտենում է նոր ուսումնական տարին, ուզում եմ խոսել մի քանի նպատակների մասին, որոնք դրված են այս տարվա պլանի մեջ, մասնավորապես Գորիսի Իրական դպրոցի նպատակներում։

Այս տարի դպրոցում բացվելու է կավագործական խմբակ, որի շրջանակում ուսանողները հնարավորություն են ունենալու ուսումնասիրել բրուտագործություն, արտադրել կավագործական պարագաներ եւ աշխատել դրանց իրացման մեջ։

Գոյացած գումարներն ուղղվելու է «Իրական դպրոց Գորիս» հիմնադրամին։

Այս տարի դպրոցին կից այգում կառուցվելու է մոտ 120ք․մ ջերմատուն, որտեղ փորձ է կատարվելու ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնասիրել ջերմոցային մշակուբույսերի արտադրություն։ Ջերմատունը կառուցելու են դպրոցի ուսանողները եւ այն հանդիսանում է դպրոցի ուսանողներից մեկի կուրսային աշխատանքի բաղադրիչ մաս։

Մեր նպատակն է նաեւ աջակցել, որ մեր ուսանողներն իրենք կարողանան իրենց այգիներում կառուցել նմանատիպ ջերմատներ եւ զարգացնեն այդ արտադրությունը։ Ջերմատան գեներացրած շահույթն ուղղվելու է «Իրական դպրոց Գորիս» հիմնադրամին։

Այս տարվանից դպրոցում հատուկ ծրագրով իրականացնելու ենք ԱԹՍ օպերատորության եւ պատրաստման դասընթաց, որը վարելու է հենց մեր դպրոցի ավագ սանը։

Որպես միջին մասնագիտական հաստատություն, (քոլեջ), մշակել ենք ձեռնարկությունների հետ աշխատանքի հատուկ ձեւաչափ եւ ուժեղացնելու ենք տարածաշրջանում գործող ձեռնարկությունների հետ աշխատանքը։ Դրա շրջանակում դպրոցը պետք է վերցնի տարբեր նախագծերի պատվերներ եւ դրանց իրականացումից ստանա շուհույթ։

Ուժեղացնելու ենք ՏՏ ոլորտում գործող ձեռնարկությունների հետ կապերը։

Էս բոլորի ամբողջ նպատակը նաեւ ժամանակի ընթացքում ինքնաֆինանսավորման կոմպոնենտը զարգացնելն է։

Ի դեպ․ ընդունելությունները դեռ ընթացի մեջ են։ Եթե հետաքրքրված եք, կարող եք գրել Իրական Դպրոց Գորիս / Real School Goris ֆբ էջին կամ էլ զանգահարել․ 094 331 311 հեռախոսահամարով։

Հիշեցնում եմ, որ մեր նպատակների մեջ է մտնում Իրական դպրոցի հենքի վրա հիմնել Տեխնոտուն (տեխնոպարկ) եւ ունենալ տարեկան առնվազն 100 դիմորդ։ Դա սարերի հետեւում չէ:

Որպես օրինակ կարող եք դիտարկել Իջեւանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել