Թայվանում պատերազմը տեխնոլոգիական շուկան կկանգնեցնի ճգնաժամի առաջ․ TSMC

Չիպերի արտադրության համաշխարհային հսկա TSMC ընկերությունը (Taiwan Semiconductor Manufacturing Company) հայտարարել է, որ Թայվանում հնարավոր պատերազմը կհանգնեցնի համաշխարհային շուկայի ճգնաժամին։
TSMC նկերությունը տեղակայված է Թայվանական Hsinchu քաղաքում եւ հանդիսանում է աշխարհի ամենահարուստ կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է միկրոչիպերի արտադրությամբ։

Թայվանում են գտնվում աշխարհի միկրոէլեկտրոնիկայի արտադրության հիմնական ձեռնարկությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ Թայվանում տեղի էր ունեցել ջրհեղեղներ, խափանվել էր նմանատիպ ընկերություններից մեկի աշխատանքը, որի պատճառով հիշողության սարքերի գները կտրուկ բարձրացել էին։