Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այդ 30 հեկարը կարող է բերել տարեկան 180 միլիոն դրամ եկամուտ, որը չեն հասկանում Տեղ գյուղում․ Հարություն Մնացականյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

ՀՀ֊ում կարծես վերականգնվում է 1990֊ականների սկզբում տեղի ունեցող ամենաարգահատելի երևույթներից մեկը` Սահմանադրությամբ ընձեռնված մարդու սեփականության , կամ վարձակալական իրավունքի ոտնահարումը և զոռբայությամբ , անօրեն ձևով վերաձևումը։ Ինչ կատարվեց վերջերս Տեղ գյուղում, Դավթյանների ընտանիքի հետ , գիտենք շատերս։ Ասեմ իմանաք , որ այս երևույթը նախադեպ ունի , որը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, Ներքին Խնձորեսկ համայնքում Արզանյան Մարտունի ընտանիքի հետ։ Գյուղացիները ուղղակի կամայականություն դրսևորելով մտան Արզանյան Մարտունի սեփական հողատարածք և շատ հանգիստ զավթեցին այն ու դեռևս մնում են անպատիժ։ Տեսնելով անպատժելիության մթնոլորտը Տեղ գյուղի բնակիչներն էլ որոշեցին ուղղակի զավթել վարձակալական պայմանագրով Դավթյանների ընտանիքին պատկանող հողատարածքը` շուրջ 30 Հա։

Հիմա խոսեմ սառը դատելով , հնարավորինս օբյեկտիվ , հաշվի չառնելով , որ Դավթյանների ընտանիքը ինձ ամենահարազատ ընտանիքներից մեկն է։

Ի՞նչ են փորձել անել Դավթյանները այդ հողի հետ, ի՞նչ են ուզում անել գյուղացիները` զավթելով այն։ Տեսանյությում հստակ հասկացվում է , որ ուզում են խոտ հնձեն , կամ լավագույն դեպքում ցորեն ցանեն։

Դավթյանները այդ հողի վրա աճեցնում են ծնեբեկ , որի շնորհիվ ամեն հեկտարի վրա ստեղծվում է առնվազն 6 միլիոն դրամի արժեք , պահում են աշխատողներ , որոնց օրական տալիս են 5000 դրամի չափով աշխատավարձ, խնդրում եմ սա ֆիքսեք , հետո հետ կդառնամ։

Գյուղացիները հողը վերցնելով , դարձնելով խոտհարք , լավագույն դեպքում ցորենի արտ, ստանալու են հեկտարից լավագույն դեպքում 300 000 դրամ եկամուտ , խոտհարքի պարագայում 80֊100 000։

Հիմա 30 հեկարը , որ պիտի բերի տարեկան 180 միլիոն դրամ եկամուտ , որից առնվազն 10%֊ի չափով տարբեր հարկեր են մուծվելու, դրան գումարած մինչև 100 աշխատատեղ , որոնց մեկ ամսվա աշխատավարձը ավելի բարձր է , քան խոտի պայմաններում տարեկան ամբողջ եկամուտը , ուզում են մասնատել , տալ անորոշ մարդկանց , ովքեր հետագայում հնարավոր է նույնիսկ հողի հարկ չեն մուծելու, կամ ստանալու են նվազագույն եկամուտ։

Այ սա է պետք հասկանալ , այ պետք է սառը դատել ու մտածել` ինչու՞ մինչ այդ գյուղացիները չէին էլ նկատում այդ հողը , իսկ Սամվել Դավթյանը մոր ու որդիների հետ տարիներով չարչարվում էր նույն հողի վրա , հիմա նկատեցին… Մի լուծում կա սրան, պետք է պատկան մարմինները հստակ, առանց որևէ օրենքի նույնիսկ փոքրիկ խախտում թույլ տալու, տան Դավթյան Սամվելի ընտանիքին , նրանց մուծած հարկերից էլ թող ինչ֊որ ձևով բաժին հանեն գյուղացիներին։

Այդ հողերը գյուղացիներին տալով պետությունը կոնկրետ կորցնելու է տարեկան առնվազն 180 միլիոն համախառն ներքին արտադրանք մի փոքրիկ գյուղից , ու ասեմ իմանաք, եթե նույնիսկ տրվեց այդ հողը գյուղացիներին, հետո , մի քանի տարի անց գյուղացիները ամեն ինչ անելու են` ազատվելու համար այդ 《գլխացավանքից》 , քանի որ գյուղացին հողի լեզուն չի հասկանում , հասկանում է ֆերմերը։ Այսքան բան։

Իսկ սեփականության կամ վարձակալական իրավունքի ոտնահարումը օրենքով հստակ չկանխելու դեպքում, վատագույն հետևանքների է հանգեցնելու։

Հա մի բան էլ , ամբողջ աշխարհը գնում է հողային ռեսուրսների խոշորացման , մենք մի անգամ կտրտեցինք, մինչև հիմա պատասխան ենք տալիս , հիմա նորից մասնատե՞նք։

Հարգանքով՝ Դավթյան ընտանիքի լավ բարեկամ Մնացականյան։

Սա էլ իմ օբյեկտիվ գնահատականը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել