Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ցանկությունս է որ մարդիկ ականջալուր լինեն այս հնարավորությանը ․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
29 Views

Երկուշաբթի (արդեն այսօր) Գորիսում կմեկնարկենք ՈՄԱ֊ի 2-րդ պարապմունքը։

Երկարատեւ ընդմիջումից հետո (քանի որ հիմնականում գյուղերում էինք անց կացնում պարապմունքներ) սա քաղաքում դասընթացներ վերսկսելու փորձ է։

Կարծում եմ շատ խելք պետք չէ հասկանալ, որ էս փոթորկվող աշխարհում ամեն պահ պատերազմ է կախված մեր գլխին։ Ու հիմա էլ հնարավոր չի լինելու գնալ Երեւան կամ որեւէ այլ տեղ, խուսափելու համար ռումբի պայթյուններից։

Ինչպես տեսնում եք, աշխարհում չկա որեւէ տեղ, որտեղ հնարավոր է ապահովագրված լինել պատերազմի սպառնալիքից։

Այս պարագայում ողջ մնալու արդյունավետ ձեւը պատրաստված լինելն է։ Ցանկությունս է որ մարդիկ ականջալուր լինեն այս հնարավորությանը ու մասնակցեն եւ խրախուսեն իրենց շրջապատում մասնակցությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ստանան համապատասխան գիտելիքներ առաջին բուժօգնության, զենքի հետ վարվեցողության եւ այլ կարեւոր ռազմական կոմպոնենտների վերաբերյալ։

Եթե հարցեր ունեք, ցանկանում եք միանալ, կարող եք կապվել մեր ավագ հրահանգիչի հետ։ (հեռ․ 077967642)։

Պարապմունքները նախատեսվում է իրականացնել 16.00֊ին թիվ 1 դպրոցի դիմացի զբոսայգում։

Եթե համամիտ եք գրածիս հետ, խնդրում եմ նաեւ տարածեք գրառումը եւ հրաշալի կլինի, որ միանաք մեր մարզումներին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել