Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Չկա՛ աշխարհում նեյրոցանցային ծրագրավորման մի առաջատար մասնագետ, ով չօգտագործի Linux֊ը․ Արտակ Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Առանց Linux օպերացիոն համակարգի և Open Source ծրագրային ապահովման չի լինելու և ոչ մի տեխնոլոգիական ինքնուրույն առաջընթաց ու թռիչք։

Այս մասին հայտարարել է առաջատար տեխնոլոգիաների մասնագետ, գիտնական հետազոտող Արտակ Հովսեփյանը, կիսվելով ձեռնարկված մի նախաձեռնության մասին։

Եթե Դուք մերժում եք այն, ուրեմն բռնել եք դրսի երկրներին և վերազգային կորպորացիաներին լաքեյական ծառայություններ մատուցելու ճղճիմ ու ողորմելի ուղին, որը Հայաստանի վզին փաթաթեցին բարդույթավորված ու կամակատար քաղաքական «լիդերները» անկախության առաջին իսկ օրվանից։
Այսօր բոլորին պետք է հայտնի լինի, որ 2015֊2016 թվականներից ծրագրավորման մեջ տիրապետող է ֆանտաստիկ արդյունավետ «Մեքենայական խոր ուսուցումը» (Deep Learning), որով մշակվում են այսպես կոչված «բանական» համակարգերը։
Իսկ գիտե՞ք, որ չկա աշխարհում նեյրոցանցային ծրագրավորման մի առաջատար մասնագետ, ով չօգտագործի Linux֊ը և Open Source գործիքակազմը։
Ես դա կարող եմ ասել ամենայն պատասխանատվությամբ, քանի որ հայերենի թվայանացման ճանապարհին հարյուրավոր առաջատար մասնագետների հետ եմ շփվել աշխարհի տարբեր անկյուններում։
Տեսնել էր պետք անչափ տաղանդավոր ու ֆանտաստիկ համակարգերի հեղինակ ճապոնացու դեմքի արտահայտությունը, ում անգին խորհրուրդներով իդեպ լուծվել են հայերենի թվայնացման բարդ խնդիրները, երբ նրան հարցրեցին, թե կարող են արդյո՞ք օգտագործել Windows֊ը նեյրոցանցային ծրագրավորման՝ մեքենայական խոր ուսուցման նպատակներով․․․

Արտակ Հովսեփյանի նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։


Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել