Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արտուր Խոջաբաղյանի տարվա ամփոփիչ հրապարակումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Ես էլ փորձեմ խոսել այս տարվա մասին, այն ծրագրերի մասին, որոնց կամ հիմնադիրն եմ, կա՛մ էլ մասնակից եմ եղել եւ նպաստել դրանց առաջխաղացմանը ու նաեւ մի քանի բառ ապագայի մասին։

Եվ այսպես․

Ռոբոտաշինություն եւ ԱԹՍ

Նախ առաջինը, դեռ անցած տարի մեկնարկել էինք ԱԹՍ օպերատորների վերապատրաստման, ինչպես նաեւ ռոբոտաշինության դասընթացների ծրագիրը։ Այս ծրագրերի շրջանակում շուրջ 60 հոգի անցան եւ անցնում են ռոբոտաշինության դասընթացները, որոնց մի մասն էլ ընթացքում ձեռք են բերում հմտություններ տարբեր տեսակի ԱԹՍ֊ների վարման գործում։ Այս տարվա վերջ ձեռք ենք բերել մի քանի ուսումնական մոդելներ եւ առաջիկայում սկսելու ենք օպերատորների վերապատրաստման նոր կուրս։ Արդեն գարնանը պլանավորում ենք մեկնարկել նաեւ ավիամոդելային խմբակ։

ՈՄԱ Գորիս ֊ ՈՄԱ Գորիս/ VOMA Goris-Ողջ մնալու արվեստ

Հիմնադրեցինք ՈՄԱ Գորիսը։ Արդյունքում ունենք շուրջ 60 հոգի հիմնական կուրս ավարտածներ։ Ներկա դրությամբ շուրջ 50 հոգի էլ անցնում են դասընթացներ։Իրականացրել ենք նաեւ կարճաժամկետ դասընթացներ առաջին օգնության եւ զենքի վարվեցուղության անվտանգության կանոնների վերաբերյալ։ Այս ծրագրով անցել են մոտ 50 հոգի։Բացի Գորիսից դասընթացներ ներկա դրությամբ իրականացվում են Տաթեւ, Շինուհայր, Հալիձոր գյուղերում։ Եկող տարի պլանավորում ենք Գորիսի բոլոր գյուղերում մեկնարկել դասընթացներ։ ՈՄԱ Գորիսի աշխատանքային թիմը ներկա դրությամբ կազմում է 5 հոգի։ Բնականաբար ծրագրի զարգացման զուգընթաց, այս թիվը պետք է որ քառապատկվի։

Իրական դպրոց Գորիս ֊ Իրական Դպրոց Գորիս / Real School Goris

Իրական դպրոցը Գորիսի կրթական գերազանց ծրագրերից մեկն է։ Մեզ հաջողվեց այս տարի ապահովել ընդունելությունների աճ։ Հիմա ունենք 13 ուսանող։ Եկող տարի ամեն ինչ անելու ենք, որ եւս 20-ով ավելանան ուսանողների թիվը։ Շատ չենք կարողանա ավելացնել, քանի որ բյուջետային հնարավորությունները, ինչպես նաեւ տարածքը ներկա դրությամբ մի քիչ սուղ է։ Չնայած, եթե հաջողվի Գորիսում ունենալ տեխնոպարկ, ապա վստահաբար կարելի է տեմպերը մի քանի անգամ մեծացնել։Եկող տարի այս ուղղությամբ վստահաբար աշխատանք պետք է տանենք։Իրական դպրոցի շրջանակում մի քանի հանրային օգտակար ծրագրեր ենք իրականացրել, որոնցից ես կուզենայի առանձնացնել ծառատունկը։ Ի դեպ, ես անձամբ այս տարի 0 ծառ եմ տնկել։ Բայց եկող տարի պիտի առնվազն 10 ծառ տնկեմ։

Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միությունԳորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE

Որպես միության հիմնադիր անդամ, մասնակցել եմ մի քանի կարեւոր նախագծերի իրականացման կազմակերպչական աշխատանքներին։ Մասնավորապես վերագործարկվել է Goris Info կայքը, որի շրջանակում թարգմանվել են Գորիսին վերաբերող լիքը նյութեր մի քանի լեզվով։ Եկող տարի դրանք կհրապարակվեն եւ կտարածվեն համապատասխան թիրախային ուղղություններով։Եկող տարի միությունը ունի լիքը անելիքներ։ Ամենաառաջինը միության բնականոն աշխատանքն է, որի շնորհիվ հնարավոր է քայլ քայլ լուծել ոլորտի բացերը։

Գորիսի Զարգացման Ակումբ ֊ Գորիսի Զարգացման Ակումբ

Ընկերներով մշակել ենք Գորիսի զարգացմանն ուղված կարեւոր հիմնական դրույթները եւ հանրայնացրել այն։ Այս տարի նախատեսում էինք դրահամավաք կազմակերպել, բայց ոնց որ էլ չհասցնենք։ Եկող տարի պիտի անց կացնենք այդ դրահամահավաքը, որպեսզի կյանքի կոչենք կամ ուժեղացնենք արդեն առկա մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։Գորիսի Զարգացման ակումբը հիանալի հարթակ է ու այն դառնալու է գործունյա գորիսեցիներին կապող կարեւոր հանգույցներից մեկը։ Մենք հասնելու ենք այդ արդյունքին։

Գորիսի Անվտանգության Խորհուրդ ֊ Գորիսի Անվտանգության Խորհուրդ

Այս խորհուրդը ձեւավորվեց այս տարվա վերջում Գորիսի մտավորականների նախաձեռնությամբ։ Ներկա դրությամբ իրականացնում եմ խորհուրդի համակարգումը։ Կարճ ժամանակում մեզ հաջողվել է լուծել մի քանի խնդիրներ, որը շատ ոգեւորիչ է։Եկող տարի խորհուրդն ընդլայնելու է իր աշխարհագրությունը եւ հասնելու նրան, որ անվտանգության վերաբերող խնդիրները դառնան օրակարգային հարցեր եւ քայլ քայլ լուծում ստանան։

Goris Times լրատվական հարթակ

Հաջողվեց կազմակերպել շուրջ 10 հարցազրույց։ Հարթակը քիչ քիչ կայանում է։ Նպատակը Գորիսում ունենալ վերլուծական տեղեկատվություն ապահովող լրատվական միավոր։ Եկող տարվա ծրագրերի մեջ առանցքային դերակատարում է ունենալու այս հարթակի ուժեղացումը եւ աշխատանքային, խմբագրական թիմի ձեւավորումը։ 🙂

ՕգմենթԱր ֊ AugmentAr CJSC

Տարին շատ արդյունավետ էր ՕգմենթԱր ընկերության համար։ ԲՏԱ նախարարության 17-րդ դրամաշնորհային ծրագրի շնորհիվ մեզ հաջողվեց հիմնադրել եռաչափ տպիչի լցանյութի արտադրություն։ Սա երազանքի պես մի բան էր, որն արդեն իրականություն է։Եկող տարի արտադրության եւ շուկայի ամրապնդման տարի է լինելու։ Հաջող մեկնարկի դեպքում հնարավոր է նաեւ Երեւանում բացենք Service կենտրոն։ Նաեւ պլանավորում ենք ունենալ գիտահետազոտական ինժեներական թիմ, ովքեր պիտի զբաղվեն տպիչներ լցանյութերի նոր տիպերի բացահայտմամբ եւ մշակմամբ։ Սա այս պահին աշխարհում շատ արագ զարգացող ճյուղերից մեկն է։

Անգհանատելի է իմ կնոջ՝ Shushan Babakhanyan֊ի օգնությունն այս ամբողջ ընթացքում ինձ ոգեւորելու եւ աջակցելու հարցում։ Հատկապես այս տարվա կարեւոր ձեռք բերումը՝ չէ՞ որ 2021թ․֊ի սեպտեմբերին ծնվեց մեր երրորդ զավակը՝ Աշխեն Խոջաբաղյանը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ էն բոլոր բոլորին, ովքեր այս ընթացքում ոգեւորել ու ոգեւորվել են, բոլոր նրանվ, ովքեր եղել են այս նախաձեռնությունների կայացման եւ առաջխաղացման հիմքերում։ Միմիայն թիմային աշխատանքով մենք կարող ենք առաջ գնալ եւ գնալու ենք։ 🙂 Մի քիչ կենացի նման դառավ էս վերջը, դե բայց նորմալ է։ Ի վերջո Նոր Տարի է գալիս։

Ու թող բոլոր կենացներն իրենց մեջ ամփոփեն կատարված աշխատանքներն ու ապագա անելիքները։ Մենք ազգովի դեռ լիքը ճակատագրական խնդիրներ ունենք լուծելու․․․ 🙂

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել