Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքական բիզնեսը Հայաստանում հաղթեց․ սա մեր ձախողումն է․ Էմիլ Ստեփանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

ՖԲ օգտատեր Էմլի Ստեփանյանը գրառում է կատարել, մեկնաբանելով կառավարության անակնկալ որոշումը թուրքական ծագման ապրանքների նկատմամբ արգելքի հանման վերաբերյալ։

Գրառման մեջ մասնավորապես գրված է․

🔴 ՍԱ ՁԱԽՈՂՈՒՄ Է

Ամեն ինչն էլ իր գրագետ ձևն ունի…

Թուրքականի ներմուծման արգելքը հանելու ձև էլ կար… Եվ ոչ մեկ ձև, այլ մի քանի…Իսկ այնպես ինչպես փաստացի արվեց` ամբողջ դեկտեմբեր հուսադրողական հարցազրույցներ ու մեսիջներ տալով ու վերջին օրով առանց մի բառ քննարկելու թուրքականը փաստացի թույլատրելով` դա հաստատ ամենալավ ձևը չէր… 👎

👉 Նման կերպ բիզնեսին անակնկալի բերելը` դա ՁԱԽՈՂՈՒՄ Է….

Ձախողումն է բոլոր այն կառույցների, որոնք Հայաստանի արդյունաբերությունն են պաշտպանում, ՓՄՁ շահերն են պաշտպանում, բիզնեսներին հավասար վերաբերմունք քարոզող չինովնիկների ձախողումն է։

Սա ձախողում էր “Made in Armenia” ծրագրի։ Սա ձախողումն էր բիզնեսի հանդեպ պետության վերաբերմունքի…

Սա հարված է ադեկվատությանը, հեղինակությանը…

Սա նաև յուրօրինակ ապտակ էր հայրենական արտադրողին…ԲԱՅՑ… ունենք այն ինչ ունենք։

Դառը դասը հաշվի ենք առնում ու շարժվում ենք առաջ…

Սա էլ կառավարության որոշումը պաշտոնապես․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել