Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Շահգելդյանի ամանորյա ուղերձը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Կրթության և գիտության բնագավառի սիրելի՛ գործընկերներ, Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի և ակնկալիքների տոն է։Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաև մեր կյանքը։

Շուրջ երկու տարի է համայն հայության ցանկությունն է հայրենիքի հզորացումն ու միաբանությունը։
Բոլորիս մոտ թարմ են պատերազմական օրերի հիշողությունները, մեր հերոս զավակների սխրանքը, կորստի կսկիծն ու ցավը, որի հետ կքայլենք հավերժ և լուռ։
Ուստի բոլորիս մաղթում եմ ուժ և կորով, սթափություն, համախմբվածություն, առողջ դատողություն և հանդուրժողականություն։
Շնորհավորում եմ նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժական, աշակերտական և ծնողական կոլեկտիվներին, որոնք մեզ բաժին հասած օրհասական մարտահրավերների ընթացքում դրսևորել են միասնականություն և համախմբվածություն։
2022թվականը մեր երկրի համար թող լինի խաղաղության և կայունության, իսկ կրթության ոլորտի համար ստեղծարար մտքի հաղթանակների, շարունակական հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի։

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել