Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ հերթական պատերազմին պատրաստ լինելը և կրկին ջախջախելը Ադրբեջանին․ Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Մեզ անընդհատ պարտադրում են մտածել Ադրբեջանին զիջումների մասին, մոռանալով մի պարզ ճշմարտություն․ Բաքվի բռնապետը, փաստացիորեն, ցանկանում է, որպեսզի զիջվի ամբողջ Արցախը և Հայաստանի նվազագույնը մի հատվածը, իսկ այն, ինչ կմա,, առնվազն լինի Ադրբեջանից և Թուրքիայից վասալական կախվածության մեջ։

Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների խորքից եկող հայկական պետականության ծրագրի ամբողջ արդյունքի զրոյացումն, ըստ էության, և լավագույն դեպքում Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությանը զուտ խորհրդանշական բնույթ հաղորդելը։

Ուստի մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ հերթական պատերազմին պատրաստ լինելը և այդ պատերազմում Ադրբեջանին կրկին ջախջախելը․ որովհետև այդ պատերազմը կարող է տեղի ունենալ անկախ մեր կամքից, անկախ մեր ցանկությունից, անկախ խաղաղ ապրելու մեր տենչից, որովհետև այստեղ Առաջավոր Ասիան է, որովհետև այստեղ ազգերի ճակատագիրը վճռում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի աստվածը։

#հավերժականՀայաստանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել