Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Սիսիանի համայնքի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց ամանորին նվիրված ներդպրոցային շախմատային մրցաշար․ Շողիկ Գևորգյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
3 Views

Ս/թ դեկտեմբերի 23-ին «Սիսիանի համայնքի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց օրեր առաջ մեկնարկած ամանորին նվիրված տարեվերջյան ներդպրոցային շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցող բոլոր խմբերի աշակերտները ազնիվ և դիտարժան պայքարում ցուցադրեցին իրենց շախմատային ունակությունները: Սիսիանի համայնքում անցկացվեց ևս մեկ հետաքրքրիր ու հիշարժան սպորտային մրցաշար, որը լի էր բազմաթիվ լարված ու հիշարժան պահերով:
Կազմակերպիչ՝ «Սիսիանի համայնքի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ
Մրցաշարի տնօրեն՝ Սամվել Մկրտչյան
Գլխավոր մրցավար՝ Վարդան Մովսիսյան
Մրցավար՝ Ալիկ Հարությունյան
Ներկայացնում ենք մրցաշարի վերջնական դասակարգումը:
Նախապատրաստական 1-ին խումբ
1-ին տեղ՝ Մինասյան Արամ, մրցանակը՝ Գավաթ
2-րդ տեղ՝ Համբարձումյան Վալերա, մրցանակը՝ Շախմատ
3-րդ տեղ՝ Ղուկասյան Մարգարիտա, մրցանակը՝ Գիրք «Հեքիաթներ»
Նախապատրաստական 2-րդ խումբ
1-ին տեղ՝ Ավագյան Նարեկ, մրցանակը՝ Շախմատ
2-րդ տեղ՝ Ավագյան Տիգրան, մրցանակը՝ Գիրք «Հրաշալիքներ»
3-րդ տեղ՝ Խոսրովյան Շահանե, մրցանակը՝ Հաշվիչ
Նախապատրաստական 3-րդ խումբ
1-ին տեղ՝ Գևորգյան Սամվել, մրցանակը՝ Գավաթ
2-րդ տեղ՝ Բաբայան Ռոբերտ, մրցանակը՝ Գիրք
3-րդ տեղ՝ Կարապետյան Անահիտ, մրցանակը՝ Շախմատ
Ուսումնական խումբ
1-ին տեղ՝ Միքայելյան Մոնթե, մրցանակը՝ Գավաթ
2-րդ տեղ՝ Ավետիսյան Հրանտ, մրցանակը՝ Ժամացույց
3-րդ տեղ՝ Պողոսյան Շահեն, մրցանակը՝ Շախմատ
Ուսումնմարզական խումբ
1-ին տեղ՝ Բադամյան Նարեկ, մրցանակը՝ Գավաթ
2-րդ տեղ՝ Մինասյան Գրիշա, մրցանակը՝ Ժամացույց
3-րդ տեղ՝ Պողոսյան Մենուա, մրցանակը՝ Սուրճի բաժակներ
«Սիսիանի համայնքի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի անձնակազմի կողմից այս տարի սահմանվել է վաստակաշատ մանկավարժների անվանական մրցանակներ.
Ալիկ Հարությունյանի անվան մրցանակ շնորհվեց ուսումնամարզական խմբի աշակերտ Գասպարյան Նարեին,
Թովմաս Սահակյանի անվան մրցանակ՝ ուսումնական խմբի աշակերտ Սարգսյան Փայլակին,
«Լավագույն աղջիկ» մրցանակը՝ Դավթյան Եվային:
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով ու ՀՈԱԿ-ի կողմից սահմանված մրցանակներով:
Մրցաշարի եզրափակիչ խաղերին ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Պաշտոնակատարն իր ելույթում շնորհավորեց համայնքում ևս մեկ սպորտային մրցաշար հաջողությամբ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, մասնակիցներին և մրցավարներին:
Սպորտային նման մրցաշարերն աշակերտներին թույլ են տալիս ցույց տալ իրենց հնարավորությունները` ոգևորիչ օրինակ դառնալով ընկերների համար:
Շնորհավորում ենք «Սիսիանի համայնքի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի մարզիչ- մանկավարժներին և աշակերտներին, մաղթում բազում մրցաշարեր և միայն բարձր հորիզոնականներ:

Նյութը Շողիկ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել