Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կորնիձոր բնակավայրում տեղի ունեցավ Կապիտան Անդրանիկ Աղաջանյանի հուշաքարի բացման արարողությունը․ Անդրե Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Կորնիձոր բնակավայրում տեղի ունեցավ Կորնիձորցի հերոս Անդրանիկ Սուրենի Աղաջանյանի հուշաքարի բացման արարողությունը։ Անդրանիկի աղջիկը՝ Միլին իր հոր պատվին կառուցված հուշաքարի մոտ բարձրացրեց Հայոց եռագույնը։ Միջոցառմանը ներկա էին Անդրանիկի հարազատները բարեկամները, համագյուղացիները ինչպես նաև Սյունիքի մարզպետ՝ Մելիքսեթ Պողոսյանը նրա տեղակալ Կարո Ավանեսյանը և Տեղ Համայնքի ղեկավար՝ Դավիթ Ղուլունցը։ Անդրանիկ Սուրենի Աղաջանյանը ծնվել է Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Կորնիձոր գյուղում։ Սովորել է Կորնիձորի միջնակարգ դպրոցում։ 2008 թվականին աշխատանքի է անցել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան Ջրականի(Ջաբրայիլ) զորամասերից մեկում։ Կապիտան Աղաջանյանը չլքելով իր 18-տարեկան զինվորներին կատաղի մարտեր է մղել Մեխակավանում և զոհվել Հոկտեմբերի 4-ին։ Մարմինը գտնվել է 75-օր անց և ամփոփված է Գորիսի եղբայրական գերեզմանում։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալին և հետմահու պարգևատրվել «Արիության» շքանշանով։ Շնորհակալություն Կորնիձորի միջնակարգ դպրոցի աշակերտներին և մասնավորապես տնօրեն տիկին՝ Սուսաննա Մինասյանին միջոցառման կազմակերպման համար։ Հավերժ փառք և խոնարհում Արցախյան պատերազմում զոհված մեր բոլոր քաջորդիների հիշատակին։

Նյութը Դավթյան Անդրեի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել