Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ականապատ տարածքների քարտեզների դիմաց մեր գերիների վերադարձը արդյոք սակարկությո՞ւն չէ․ Վահագն Սարոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Գերիների և պատանդների փոխանակումը միջազգային պրակտիկայում նորմալ երևույթ է։ Երբ հարց է հնչում, ինչի դիմաց են վերադարձվել վերջերս գերեվարված ադրբեջանցի 2 զինծառայողները, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ «առանց նախապայմանների»՝ հավելելով, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը զբաղված է «մարդկանց սակարկությամբ»։

Սա եթե թարգմանենք կամ զտենք պոպուլիզմը, ապա ստացվում է այսպես՝ Համապատասխան ուժ ու կամք չկար, որ կարողանայինք պահել կամ առավելևս փոխանակել մեր գերիների հետ։

Իսկ սեփական վախերն այլ կերպ քան հումանիզմ դրսևորելը այս իշխանությունների գործելաոճում մոդայիկ է։ Դե եթե այդպես է, ապա պահանջեք, որ առանց նախապայմանների հետ վերադարձնեն նաև մեր գերիներին ու պատանդներին։ Իսկ ականապատ տարածքների քարտեզների դիմաց մեր գերիների վերադարձը արդյոք սակարկությո՞ւն չէ այդ նույն տրամաբանությամբ։

Աղվեսի դունչն էլ խաղողին չի հասնում, ասում է խակ է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել