Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պետական համակարգի համապատասխան պատասխանատուների ուշադրություն եմ ուզում հրավիրել Որոտանի և Խնածախի դպրոցների ուսման համար խիստ անբավարար վիճակը․ Սեդրակ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Վերջին երկու օրերում Սյունիքում Արմաթ լաբորատորիաների թիվը ավելացավ ևս 5-ով, Խոտ, Որոտան, Խնածախ, Հարթաշեն և Իշխանասար։ Նշված դպրոցների շուրջ 250 երեխաներ հնարավորություն կունենան արդեն իսկ գալիք տարվա հունվարի ամսից ստանալու բարձր տեխնոլոգիական կրթություն։ Միևնույն ժամանակ ուզում եմ պետական համակարգի համապատասխան պատասխանատուների ուշադրությունը հրավիրել Որոտանի և Խնածախի դպրոցների անմխիթար և ուսման համար խիստ անբավարար վիճակը։ Հաշվի առնելով այդ գյուղերի անմիջապես սահմանակից դառնալը նաև դժվարին ճանապարհային կապը, անհրաժեշտ է անմիջապես կապիտալ վերանորոգում կատարել այդ դպրոցներում և նորմալ պայմաններ ստեղծել երեխաների համար, եթե չենք ուզում, որ այդ բնակավայրերում նվազեն առանց այդ էլ քիչ բնակչությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել