Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հարթաշենի դպրոցը նորոգ մարզադահլիճ ունի․ Սյունիքի մարզպետարան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Դեկտեմբերի 19-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը մասնակցեցին Հարթաշենի (Գորիս) միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը։ Այն վերանորոգվել է «ՍՈՍ Արեւելքի քրիստոնյաներ» ֆրանսիական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ, ու արարողությանը ներկա էր նաեւ կազմակերպության ղեկավար Արամ Կայայանը։
Կարո Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին՝ կատարված աշխատանքի համար։
Նշենք նաեւ, որ մարզպետարանի ֆինանսավորմամբ փոխվում են դպրոցի պատուհանները։
Գյուղ այցի ընթացքում մարզպետը նաեւ հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որոնք նրան են ներկայացրել իրենց խնդիրները։
Արդեն իսկ մարզպետարանի միջամտությամբ լուծում է ստացել Հարթաշենում 20 ընտանիքի անասնագոմերի ջրամատակարարման խնդիրը, որը գյուղացիները ներկայացրել էին տարածքային իշխանությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել