Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Երկար ընդմիջումից հետո լույս տեսավ «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ» գիրքս․ Համլետ Մարտիրոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Երկար ընդմիջումից հետո /8 տարի/ ընկերոջս՝
Berjo Ksadjikian -ի օժանդակությամբ լույս տեսավ 4-րդ գիրքս․
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Գիրքը /424 էջ, A5/ բաղկացած է երկու մասից։
Առաջին մասում academia.edu կայքի իմ էջում տեղադրված հոդվածների լրացված ու խմբագրված տարբերակների ժողովածուն է։
Երկրոդ մասում հատվածներ են իմ «Շումերի ծագումը» անտիպ մենագրությունից։ Բերվում են Շումերի սեպագիր KALAM, KI.EN.GI, ŠUMERU անվանումների, SAG6.GI.GA=«շումերացի» բառի, UNUG, URUK=Ուրուկ քաղաքանվան և DUMU.ZI դիցանվան հայերեն ընթերցումները։
Գրքի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև դրված հղմամբ։
https://www.academia.edu/…/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5…
ՀԳ
Ուրախալի է, սակայն մերօրյա միջավայրում տրամադրություն փչացնող խաբեբաների պակաս դեռևս չի զգացվում։ AHA հրատարակչության/տպարանի տնօրեն Հայկը որոշեց նոր տարվա ծախսերն իմ հաշվին անել․ գիրքը տպագրեց համեմատաբար ցածրորակ թղթի վրա, տպագրեց սև-սպիտակ /կային 30-ից ավել գունավոր նկարներ ու քարտեզներ/, չվերցրեց հեղինակային իրավունք։ Այս ամենն արեց հակառակ նախնական պայմանավորվածության ու դրան համապատասխան վճարի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել