Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Օգտակար ինֆորմացիա կիրառական ընդունվող ուսանողների համար․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Կիրառականի «շիլաշփոթը» սկսում է առաջին կուրսից, երբ դպրոցից հետո մի հանքի մաթեմատիկա դնում են նորաթուխ ուսանողի (նախկին աշակերտի) դիմաց առանց առանցքային մի քանի բան բացատրելու։
Ես հետո հասկացա մի քանի բան, որ ուզում եմ կիսվել, մի գուցե օգտակար լինի կիրառական ընդունվող ուսանողներին։
Եվ այսպես, այդ «անդեր» մաթեմատիկան կարելի է բաժանել երկու հիմնական ճյուղի։ Կիրառականում դրան սկզբում ասում են դիսկրետ եւ անալիզ։ Մեկ այլ ձև եթե նկարագրենք, դիսկրետում 1սմ հատվածում եղած կետերը կարելի է հաշվել, համարակալել, իսկ անալիզում՝ ոչ (հա, ստեղ մի հատ սիրուն թեորեմ կա էդ մասով)։
(Հետո ավելի ուշ կնկատենք, որ բոլոր մաթեմատիկաները սկսվում են բազմությունների տեսությունից եւ այդ բազմությունների տարրերի նկարագրությունից։ Ու դրա հենքի վրա էլ կառուցվում է համապատասան տեսության շենքը՝ օգտագործելով տրամաբանական օրենքները։ Հա, տրամաբանությունն էլ սահմանում ունի)։
Կարելի է նկատել, որ համակարգչային գիտությունների հիմքը հենց այդ հաշվելի բազմությունների հենքի վրա ստեղծված տեսություններն են, իսկ բնությունը հասկանալու հիմքը՝ անհաշվելին։ Օրինակ, 3-4-րդ կուրսում իբր թե ֆիզիկա ենք անցնում, բայց ամբողջությամբ էլի մաթեմատիկա է։ Ու հա, մաթեմատիկան բնության ներդաշնակությունը հասնակալու ամենահարմար գործիքն է։
Ամենահավեսն էս երկու տեսությունների միաձուլումն է, որ տեղի է ունենում թվային մեթոդներ առարկայի տեսքով ու հավեսն էն է, որ էդ միավորման մասին թեորեմները Նյուտոնի անունով են։ (մարդը գործ ա արել, որ մի 300 տարի հետ օգտագործեն․ էն վախտ շատ պետք չէր)։
Էդ միավորման վրա էլ հասկանում ես, օրինակ, թե ոնց են աշխատում անալոգաթվային սարքերը ու ինչ է օրինակ թվայնացած ձայնը։
Շատ հավես է մաթտրամաբանություն առարկան հասկանալը, որը թույլ է տալիս պատկերացնել, թե ոնց են շենք սարքում տեսաբան մաթեմատիկները ու ընդհանրապես, ինչ ա էդ անդեր տրամաբանությունը, որ Սերժը էս վերջում սաղին ցանկացավ։ ճճճճ
Հուսով եմ շատ շիլաշփոթ չարեցի էս գրառումով, բայց ամեն դեպքում շուտվանից էի ուզում գրեի ու ամեն անգամ որ ծանոթ մարդ է ընդունվում կիրառական ուզում եմ էս թեմայով սենց մի քանի բան խոսամ հետը։ ճճճ
Եթե դիտողություններ ունեք, խնդրեմ։ ))))

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել