Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Համառ ու սկզբունքային պայքարի շնորհիվ Աղավնոն այսօր ոչ միայն ապրում է ու մնում է հայկական, այլև այնտեղ բացվում են նոր աշխատատեղեր․ Նաիրի Հոխիկյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ամիսներ առաջ Արցախի Աղավնոյի մասին անցյալ ժամանակով էին խոսում, մարդկանց կոչ էին անում հեռանալ, քանի որ այն արդեն հանձնված է թշնամուն։ Համառ ու սկզբունքային պայքարի շնորհիվ Աղավնոն այսօր ոչ միայն ապրում է ու մնում է հայկական, այլև այնտեղ բացվում են նոր աշխատատեղեր, կյանքը նոր շունչ է ստանում։
Երեկ վերադառնում էի Արցախից, երբ հերթական անգամ մտա Աղավնո՝ իմանալով, որ իմ ընկեր Աբրահամ Գասպարյանի ջանքերով ու երկու հիմնադրամների ներդրումներով Աղավնոյում կառուցվել է թոնրատուն, որտեղ աշխատում է առնվազն 10 մարդ։ 10 ընտանիք Աղավնոյում ապրելու հնարավորություն է ստացել։
Այսպես, քայլ-քայլ ամրացնում և ուժեղացնում ենք մեր հայրենիքի ամեն կտորը, որպեսզի ապագայի մարտահրավերներին պատրաստ լինենք իրական պայքարով, ոչ թե պայքարի իմիտացիայով։
Արցախ մեկնող մեր հայրենակիցները այսուհետ կարող են ավելի հաճախ մտնել Աղավնո, մի կտոր հաց ուտել, փորձել լահմաջուների համեղ տեսականին, լսել Անդրանիկ Չավուշյանի ոգեշունչ խոսքն ու շարունակել երթը դեպի Արցախ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել