Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Mantashov Entrepreneurs Union-ը նաև Կրասնոդարում է․ Վահրամ Միրաքյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Կարող եք շնորհավորել, երեկվանից Mantashov Entrepreneurs Unionը գործում է նաև Կրասնոդարում: Հիմա կասեք էս ինչ արագ-արագ եք բացվում, բայց իրականում արագ չի, կոնկրետ Կրասնոդարի մասնաճյուղի բացման վրա աշխատել ենք մոտ 1,5 տարի, Մոսկվայի մասնաճյուղի վրա՝ 6-7 ամիս:
Մյուս տարվա պլաններում են Գերմանիան, Կանադան, Ուկրաինան, Բելոռուսը և մի քանի այլ ռուսական ու ամերիկյան քաղաքներ:
Կրասնոդարի մասնաճյուղում երկու բան շատ ուրախացրեց, առաջինը, որ այստեղ շատ էին տեղական դիատրիբուցիոն ընկերությունների հիմնադիրներ, ինչը կօգնի, որ հայաստանյան մանթաշովականներն արտահանեն իրենց պրոդուկտները:
Երկրորդ ուրախացնող բանն այն է, որ երեկ նաև տղա ունեցավ մեր Կրասնոդարի Մանթաշովի հիմնադիր Arsen Khudoyan-ը: Արսենն ասում էր, եթե Կրասնոդարի մասնաճյուղն ու իր տղան նույն օրը ծնվեն, ապա տղայի անունն Ալեքսանդր է դնելու: Այդպես էլ եղավ, տղային անվանեցին Ալեքսանդր Մանթաշովի անունով:
Ընենց որ, շնորհավորենք, թե Արսենին, թե մեզ բոլորիս, հայկական բիզնես համայնքը ևս մեկ քաղաքում հիմնելու կապակցությամբ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել