Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թե ինչպես 10 տարում 0-ից ստեղծեց ավտոմոբիլային արտադրություն․ Գարիկ Ավետիսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Ուզում եմ պատմեմ մի ուշագրավ (insane) պատմություն։
Երևի քչերը գիտեն Մատե Ռիմակի մասին, քոմենթներում նաև կդնեմ տարբեր հղումներ իրա մասին։
Բայց մինչև սկսելս նրա պատմությունը կուզենայի խոսալ ընդհանրապես մարդկային տեսակների մասին։ Մարդկանց երեք խումբ կա, ընդ որում երրորդ խումբը կազմում է երևի 0,0001 %։
Դրանք են՝ պրագմատիկներ, կոնֆորմիստներ և ինիցիատորներ կամ իրականությունը ծռողներ, որոնք ստեղծում են նոր իրականություն։
Հետ գանք Ռիմակին։ Ինչին նա հասել է պահանջվել է մոտ մեկ տասնամյակ։
Ռիմակը ծնվել և մեծացել է Խորվաթիայում, 2007 թվականին գնել է 1980 ակաների BMW, և իրա գարաժում փորձել է սարքել այն էլեկտրական, ու մասնակցել ավտոմրցաշարների։
Ամեն մրցաշարից հետո, մի բան լավացրել է, ու աստիճանաբար սկսել է հաղթել այդ մրցույթներում։ Հետո ուզեցել է իր սեփական ավտոմեքենան սարքի։ Գնացել է Զագրեբի Պոլիտեխնիկ Ինստիտուտ որ օգնեն, նրան ասել են դա անհնար է անել Խորվաթիայում, խորհուրդ են տվել թարգել և անկապ բաններով չզբաղվել։ Էդ կետից հետո ամեն ինչ կարար ավարտվեր, բայց Մատեն էն երրորդ տիպիցա :ճճճ , նա գտնում է իրեն գործընկեր ով պատասխանատու կլինի դիզայնի համար և սկսում են սարքել իրենց ավտոմեքենան։
Որոշ ժամանակ հետո մի հատ խորվաթացի ով Էմիրաթներում կապեր ուներ, կարացավ Արաբստանից ներդրում բերի։ Փողը ստանալու կետից հետո սկսվեց սքեյլի պրոբլեմը, Խորվաթիան չունի ավտոարդյունաբերություն, խնդիր կար կադրեր ներգրավելու, նրանք ուղակի գտան խելոք մարդկանց ովքեր սովորում էին աշխատանքի ընթացքում լուծելով կոնկրետ խնդիրներ։ Թիմը դարձավ հինգ հոգի։ Ինչպես ցանկացած ստարտապի մոտ, տղերքը սխալ էին հաշվել ինչքան փող է իրանց պետք, փողը կեսում պրծնում է։ Աբու Դաբիի ներդրողները առաջարկեցին ավելացնել ներդրումները բայց պայմանով որ տղերքը տեղափոխվեն Աբու Դաբի, և Ռիմակը թեև էդ փողը շատ պետք էր, հրաժարվում է գործարքից և հետ է գալիս Խորվաթիա։
Պետք էր հասկանալ հաջորդ քայլը, և տղերքը մտան աութսորսինգի մեջ, պարզվում է ավտոների 90 % արվում է աութսորս կազմակերպությունների, արտադրողների կողմից և տղերքը կարողացան փոքր պատվերներով գոյատևել և նաև անելով այդ պրոյեկտները իրանք օգտագործում էին իրանց սովորածը ու ներդնում էին աշխատած գումարը իրանց սեփական ավտոմեքենայի վրա։ Այդպես կայացավ Ռիմակ Ավտոմոբիլի ընկերությունը։
Ներկայումս Ռիմակ Ավտոմոբիլին 1300 հոգանոց կազմակերպություն է, և ավանդական ավտոարտադրողների հույսը՝ գոյատևելու Թեսլայի հետ պայքարում։
Ռիմակ Ավտոմոբիլիում՝ Խորվաթիայում աշխատում են բազմաթիվ արտասահմանցիներ։(հղումը մեկնաբանությունում)
Հիմա էս պատմության հեքիաթ մասը, եթե Մատեի անցած ճանապարհին ծանոթ չլինեիք։
2021 թվականի հուլիսին VW ի մեջ մտնող Porsche Group ը և Ռիմակը հայտարարեցին նոր գործընկերության մասին, Porsche Group ին պատկանող Bugatti ընկերության 55 % տոկոսը անցավ Ռիմակին, 45 % կմնա Porsche Group ին։ Աշխարհի ամենաթանկանոց ավտոն արդեն խորվաթական է։
Շնորհանդեսը (հղումը մեկնաբանությունում) տեղի ունեցավ ոչ թե Գերմանիայում այլ Խորվաթիայում։ Կարելի է ենթադրել որ VW ի տրանսֆորմացիան էլեկտրական ավտոարտադրողի կայանալու է Ռիմակի մշակած տեխնոլոգիաներով։
Այս պատմությունը ավարտեմ Բիլ Գեյթսի խոսքերով։ Most people overestimate what they can do in one year, and underestimate what they can do in ten years.
Իսկ մենք ինչ անենք որ մեր մոտ էլ գոնե հինգ տարին մեկ մի հատ Մատե Ռիմակ մի բան որոշի անի ու գնա մինչև վերջ՞ ու մնա Հայաստանում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել