Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Միայն այսպես կարող ենք արժանի լինել մեր լեռներում ապրելուն․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

ՈՄԱ Գորիսը Հալիձորում է։ Այս ուրախալի հայտարարությունը տեղադրվել է կազմակերպության էջում։

ՈՄԱ Գորիսի հիմնադիր Արտուր Խոջաբաղյանը կիսվելով հայտարարությունը, մեկնաբանել է․
«Մենք մեր առաջ նպատակ ենք դրել Գորիսի բոլոր բնակավայրերում ունենալ ՈՄԱ դասընթացների կազմակերպման օջախներ։
Ընդ որում, պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր բնակավայրում ունենանք 2-3 հրահանգիչ, ովքեր հենց կիրականացնեն համապատասխան վարժանքները իրենց գյուղում։
Դեռ մի կողմ թողենք այն հանգամանքը, որ սա նաեւ աշխատատեղ է։
Սա կնպաստի նրան, որ բնակչության լայն շրջանակները կամաց կամաց կընտելանան ռազմարվեստին, որն ուղիղ կբարձրացնի մեր ընդհանուր մարտունակությունը թե՛ բանակում, թե՛ ՄՈԲ ուժերում, թե՛ ակտիվ ռեզերվում, թե՛ աշխարհազորում եւ թե՛ առհասարակ բնակչության շրջանում։
Բնակչության ռազմականացումը կբարձրացնի բոլորի ինքնավստահությունը եւ կամզակերպվածության աստիճանը։
Բայց սա միայն մեր ուզելով չի։ Պետք է բոլորս էլ ուզենք լինել ավելի լավը եւ ավելի ուժեղ։
Այսպես, միայն այսպես կարող ենք արժանի լինել մեր լեռներում ապրելուն։»

Հիշեցնենք, որ ՈՄԱ Գորիսն իր գործունեությունը ծավալել է նաեւ Հալիձորում։

Կազմակերպությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը մասնավորապես ներկայացնում ենք․

🇦🇲🇦🇲🇦🇲ՈՄԱ Գորիսը Հալիձորում է
___________________________
👉Ուշադրություն սիրելի հալիձորցիներ,
մենք մեկնարկել ենք մեր հերթական եռամսյա դասընթացը հենց Հալիձորում։
Մասնակցելով դասընթացին, դուք կստանաք գիտելիքներ հետեւյալ ուղղություններից․
✔️Առաջին բուժօգնություն
✔️Մարտավարություն
✔️Ֆիզիկական պատրաստություն
✔️Կրակային պատրաստություն
✔️Լեռնագնացություն
✔️Ինքանագոյատևում
Մանրամասների կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ ☎ 093873111
👉Մեր գործունեության անըդհատության, ինչպես նաեւ արդյունավետության բարձրացման համար կարող է յուրաքանչյուրն օգտակար լինել աջակցելով մեզ ֆինանսապես․✊
Բանկային տվյալներն են՝
ℹ️Ardshinbank «ՈՄԱ ԳՈՐԻՍ» ՌՀԿ
✅2475704830210000 AMD
✅2475704830210030 EUR
✅2475704830210020 RUR
✅2475704830210010 USD
#ԱզգԲանակ,
#ԵրկիրԱմրոց

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել