Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դեկտեմբերի 7-ին Խնձորեսկում էվակուացիոն վարժանքներ են իրականացրել․ Գորիսի Անվտանգության Խորհուրդ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
2 Views

Այսօր դեկտեմբերի 7-ն է։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հիշատակի օրը։

Ի հիշատակում այդ օրվա այսօր Խնձորեսկի դպրոցում տեղի ունեցավ հատուկ վարժանք, որին ներկա էին Գորիսի ԱԻՆ-ի, ինչպես նաեւ Գորիսի Անվտանգության խորհուրդի ներկայացուցիչները։

Ցանկանում ենք շեշտել, որ Խնձորեսկի դպրոցի պատրաստվածությունը բավականին բարձր մակարդակի վրա էր, որը շատ ուրախալի է եւ ողջունելի։

Այդ առումով շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրենին, մանկավարժական կոլեկտիվին եւ հատկապես զինղեկ Արմեն Բուդաղյանին։

Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի ԱԻՆ-ի աշխատակիցներին այցելության եւ իրենց խորհուրդների համար։

Խնձորեսկի օրինակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր դպրոց կարող է ինքնուրույն մշակել եւ պարբերաբար իրականացնել վարժանքներ տարբեր անվտանգային իրավիճակների համար։

Սիրելի ընթերցող, իսկ ձեր դպրոցը վերջին անգամ ե՞րբ է իրականցրել արտակարգ իրավիճակի դեպքում էվակուացիոն սցենարի վարժանք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել