Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
էն մյուս գաղութարարների վարձած գործակալներին երբեք չեմ հավատա․ Կարեն Ավագյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Միակ բանը , որին երբեք չեմ հավատա՝ արևմուտք կոչվածի կողմից օժանդակվող ապագաղութացման շարժումներն են։

Ինչու՞։

Որովհետև պայմանական արևմուտք ասվածը վաղուց իր տարածքի բնական ռեսուրսների հերն անիծել է ու առ այսօր օգտվում է իր գաղութներից կամ 《ապագաղութացված》, 《ազատ 》երկրներից , որտեղ իշխում են իր վերակացուները ՝ հանձինս վարձու քաղաքական ուժերի, կորպորացիաների ու նրանց լոբբիստների, մաֆիայի ու բանկերի ։

Վարդագույն ակնոցներն հանեք ու գոնե կյանքում մի անգամ բաց աչքերով նայեք աշխարհին։

Թե բա գազը , լույսը, ջուրը։ Օկ։ Գազ չենք էլ ունեցել, ով բերեց ՝ նրանն է, հյուսիսային հոսքը զոռով են տանում, էլի դեմ են, որովհետև փայը քիչ է, էներգետիկան ախմախ կառավարման տակ է եղել ի սկզբանե՝ խաբող թռնող 《առենդատորներին》 հիշեք, որոնց գողացածը Վազգենը ջրեց, թե չէ հենց բնակչության վզին էր մնում ու առ էսօր չմուծված ու չկարգավորված, Աստծո բարիք ջուրն էլ էլի դուք եք տվել օտարին , որը մեծավ մասամբ ինքնահոսով է հասնում ՀՀ մեծ մասին ։

Գաղութարար քրֆեք , հանգստացեք, ու ձեզ անկախ երևակայեք, բայց չասեք , իհարկե, որ էն մյուս գաղութարարների վարձած գործակալներն եք ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել