Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իսկ ինչպե՞ս կարողանալ գուշակել, թե ինչ զարգացումներ կլինեն աշխարհում․ Նարեկ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
3 Views

Մինչ երիտասարդները պլանավորում են, թե ինչ մասնագիտություն ընտրել, որ աշխատանք գտնեն 5-6 տարի հետո, աշխարհը փոխվում է մեծ արագությամբ և այսօրվա մասնագիտություններից շատերը շուտով էլ չեն լինի։

Մասնագիտություններին փոխարինում են մասնագիտացումները և ովքեր չեն կարողանում արագ մասնագիտանալ և համապատասխան որակներ ձեռք բերել, դուրս են մնում շուկայից։

Իսկ ինչպե՞ս կարողանալ գուշակել, թե ինչ զարգացումներ կլինեն աշխարհում։

-առաջին հերթին հետաքրքրասիրությամբ։

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ հաջողակ լինելու թերևս ամենակարևոր որակներից մեկը դա հետաքրքրքրասիրությունն է։

Հետաքրքրասիրությունը նոր զարգացումների, նոր տեխնոլոգիաների, նոր մարդկանց նկատմամբ։

Լսելով այս փոդքաստը դուք բավականին լավ պատկերացում կունենաք այն տերմինների մասին (Web 3.0, NFT, AR/VR, Metaverse, AI…), որոնց մասին այսօր շատ է խոսվում և որոնք մեծ հավանականությամբ կլինեն հաջորդ տասնամյակի տեխնոլոգիական զարգացումների շարժիչ հիմքը։

Ի դեպ, զարգացումներին ու թրենդերին հետևելիս պետք չէ ուղղակի արագորեն կրկնել այն ամենը, ինչ ուրիշները արդեն անում են։

Ավելի լավ է անեք այնպես, ինչպես արեց Լևի Ստրաուսը 1850-ականներին, երբ Ամերիկայի «Ոսկու Տենդի» ժամանակ ստեղծեց կապույտ ջինսը, որի գրպանները պղնձյա ամրաններ ունեին, և գրպաններում կարելի էր շատ ավազ լցնել

Իհարկե, Լևի-ն շահեց անհամեմատ ավելի շատ, քան տենդին հետևող բազմաթիվ ամերիկացիներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել