Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
32 տարի առաջ այս օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում կայացվեց․ ԼՂԻՄ-ը մտավ Խորհրդային Հայաստանի կազմ․ Ազատ Ձայն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

32 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂԻՄ խորհրդի համատեղ նիստում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում կայացվեց: Որոշման 3-րդ կետով հռչակվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու փաստը և մարզի բնակչության վրա տարածել ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները։ ՀԽՍՀ գործադիր իշխանություններին հանձնարարվել է «իրականացնել ՀԽՍՀ և ԼՂԻՄ քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցների միաձուլումը միասնական պետական քաղաքական համակարգում»։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս եկավ Խորհրդային Ադրբեջանի կազմից և մտավ Խորհրդային Հայաստանի կազմ:

Այնուհետև, 1990թ մայիսի 20-ին, խորհրդային ընտրական օրենսգրքով, ՀԽՍՀ-ում Գերագույն Խորհրդի պատգամավորներ ընտրվեցին: Ընդ որում, 260 ընտրատարածքից 12-ը Լեռնային Ղարաբաղում էին, որը 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով ընգրկված էր ՀԽՍՀ կազմում: Լեռնային Ղարաբաղից ընտրված թվով 11 պատգամավոր (Շուշիից ընտրատարածքն ազատ էր) լիարժեք իրավունքով մասնակցում էին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի աշխատանքներին: Բացի դրանից՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշում կայացրեց, ըստ որի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ իրավական ակտերի հակասության դեպքում, գործելու են Խորհրդային Հայաստանում (ներառյալ Լեռնային Ղարաբաղ) կայացված իրավական ակտերը:

1989թ դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը և դրա հիմքով կայացված որևէ իրավական ակտ չի վերացվել: Մասնավորապես՝ 1990-95թթ ՀԽՍՀ, այնուհետև ՀՀ ԳԽ-ի աշխատանքներին լիարժեք իրավունքով մասնակցում էին Լեռնային Ղարաբաղից ընտրված թվով 11 պատգամավոր, որոնք կողմ, դեմ կամ ձեռնպահ էին քվեարկում օրենքներին և այլ իրավական ակտերին:Այս մասին գրել է Կարեն Հեքիմյանը։

Նյութը azatdzayn.com կայքէջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել