Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հերթական նոր հյուրանոց Գորիսում․Պոպոկ Գորիս

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Գորիսում զբոսաշրջային ոլորտը մեծ հեռանկարներ ունի։ Այս օրերին եղավ հերթական հյուրանոցային համալիրի բացման արարողությունը։

Այդ մասին գրառում է կատարել ՖԲ հայտնի օգտատեր Բակուր Մելքոնյանը։

Գրառման մեջ մասնավորապես գրված է․

Օրեր առաջ ընկերս էր զանգել ԱՄՆ֊ից։ Ասում ա. Գորիսում տուն էիր առել, որ պիտի հյուրանոց սարքեիր, ոնց որ փոշմանել ես հա՞, ոտդ կախ ես գցել։ Ասում եմ. ընգեր ջան, ոնց որ ամերիկաներում էնքան ես մնացել, իմ բնույթը մոռացել ես, բա ես մի բան ասեմ ու չանե՞մ)))
Ինչն է հետաքրքիր։ Գնածս տունը կառուցվել է 80 ականների կեսերին, մի մարդու կողմից, որը այն ժամանակվա Գորիսի ամենահարուստ մարդկանցից մեկն է եղել, բայց ունեցել է 1 տղա, այսինքն փոքրիկ ընտանիք է ունեցել։ Վերանորոգման ընթացքում շենքի արտաքին չափսերի մեջ ոչ մի միլիմետր փոփոխություն չենք արել, բայց արդյունքում ստացել ենք 12 տարբեր չափսերի հյուրանոցային համարներ, մեծ ու գեղեցիկ տեսարանով բալկոն, խոհանոց, գեղեցիկ նախասրահ, պահեստներ, լվացքատուն…
Ըստ լուրերի տան տերը այս տունը սարքել է շատ մեծ, որպեսզի իր տղան չկարողանա վաճառի։ Ովքեր չգիտեն, ասեմ որ սովետի ժամանակ թանկանոց գույք վաճառելը համարյա անհնար էր! Ընդամենը մի քանի տարի անց սովետը քանդվում է և տղան վաճառում է տունը, իսկ ես էլ գնեցի էն մարդուց, որ գնել էր այդ տունը։
Աշխատանքները սկսելուց առաջ Երևանում խորհրդակցում էի մի շինարարի հետ։
Շինարարը, որպես հարմար և մատչելի տարբերակ, առաջարկեց ֆասադը սվաղ անել և ներկել։ Ասում եմ եղբայր, բայց տունը Գորիսում է, բա՞ Գորիսի կոլորիտը, պիտի պահպանեմ ու շարունակեմ բազալտի ֆասադը և Գորիսին յուրահատուկ սվաղը, որը տեղացիք ասում են 《բարքյաշ》։
Ասում ա, բայց շատ թանկ կլինի, հակաճառում եմ, բայց Գորիսին համահունչ կլինի ու շատ գեղեցիկ և ընդհանրապես կարծում եմ Գորիսում պետք է արգելել այլ ոճի շինարարությունը, քաղաքի կոլորիտը պահպանելու համար։
Շաաատ սիրուն կոլորիտ ունի Գորիսը❤
Իսկ թե իմ մոտ արդյո՞ք ստացվել է մտնել այդ կոլորիտի մեջ, գնահատեք ինքներդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել