Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Միջազգային հանրության» Հայաստանում նշանակված սատրապի դրույթները․ Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Երեկվա իր ելույթում Փաշինյանն ի ցույց դրեց, թե ում շահերն է նա ներկայացնում և առաջ մղում։ Նրա բերանով, փաստորեն, մեզ հետ խոսում է ոչ թե ՀՀ վարչապետը, այլ «միջազգային հանրության» Հայաստանում նշանակված սատրապը։ Կարդացեք նրա հետևյալ դրույթները և ինքներդ դատեցեք, թե իրականում ում խոսափողն է Փաշինյանը.

• «ԼՂ հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացի ընթացքում մենք սովորաբար ձեւակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները եւ լսելի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները»։

• «Հնարավոր չէ միջազգային օրակարգի հարցերը չափել միայն սեփական արշինով: Կարելի է դա անել, բայց դա լուծում չի բերի»:

• «Մենք ունեցել ենք «հայանպաստ լուծում» ձեւակերպումը եւ նվիրված ենք եղել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար: Մի բան մենք հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ հարցի լուծումը»:

• «Նույնը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դեպքում է. Միջազգային հանրությունն ի՞նչ է ասում. Կներեք անկեղծության համար, միջազգային հանրությունն ասում է՝ «դե, հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ հրադադարը խախտվեց, վայ ագրեսիա է, իրենք ձեզ մեղադրեն ագրեսիայի մեջ, դուք իրենց, մեր ստեղն եք հասցրել, գնացեք, իրար հետ լեզու գտեք: Արդեն մեր նյարդերը չի հերիքում, որովհետեւ մենք էլ խնդիրներ ունենք» (https://news.am/arm/news/672969.html):

Փաշինյանն անկեղծ է ու հստակ. հայ ժողովուրդն իր գոյությամբ, տեսակով ու դիմադրությամբ ազդում է գլոբալ ուժերի նյարդերի վրա։ Այնպես, ինչպես ժամանակին ազդում էր, օրինակ, Աբդուլ Համիդի ու երիտթուրքերի նյարդերի վրա։ Նրանք էլ էին նյարդերից թույլ ու որոշեցին բնաջնջել հայությունը։

Արցախի և, ցավոք, արդեն նաև Սյունիքի անվտանգության հարցից է կախված Հայաստանի և հայ ազգի լինել թե չլինելը։ Բայց այդ հարցը Փաշինյանին չի հուզում։ Եթե «միջազգային հանրությանը» ձեռնտու է Հայաստանի Հանրապետության ոչնչացումն ու հայ ազգի վերացումը, ապա Փաշինյանը դրան բոլորովին դեմ չէ։ Այլապես նա երկրում կհայտարարեր արտակարգ դրություն, համընդհանուր մոբիլիզացիա և անմիջապես հրաժարական կտար՝ իշխանությունը փոխանցելով մի որևէ նորանշանակ ու կարողունակ Գլխավոր շտաբի պետին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել