Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայկական պրոպագանդան պարտության է տանում սեփական երկրին․ Վարդան Բալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

1920 թվականի նոյեմբերի 9-ին Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը հանդիպում էր խնդրում Մեծ Բրիտանիայի արտգործ նախարար Քերզոնի հետ, որ անընդհատ մերժում էր զբաղվածության պատճառով։ Տարիներ անց հրապարկվեցին արխիվային փաստաթղթեր, որոնց բովանդակությունը ստիպված եմ հիշեցնել բրիտանամոլ հակառուս հայերին։ Հաջորդիվ գրառումներով էլ կներկայացնեմ նույնաբովանդակ արխիվային փաստաթղթեր, որ հաճելի չեն լինելու արդեն ռուսամոլ բրիտանաֆոբներին։

«․․․հայկական պրոպագանդան պարտության է տանում սեփական երկրին, իմաստ ունի հայկական կառավարությանը հասկացնել, որ Նորին մեծության կառավարությունը բարեգործական կազմակերպություն չէ։

Խղճահարության ու արտասահմանյան օգնության մշտական կոչերի ու խնդրանքների փոխարեն ցանկալի կլիներ տեսնել Հայաստանում քաղաքական կարողությունների և ինքնուրույնության որոշակի վկայություններ։ Հայաստանի հետագա գոյությունը որպես անկախ պետության կախված է հենց Հայաստանի ջանքերից և կարողություններից և չի կարող հիմնված լինել արտասահմանյան փողերի և բանակների վրա։

․․․Անօգուտ է պնդել Հայաստանի անկախության մեր դե-յուրե ճանաչումը, եթե Հայաստանը անկախ չէ ոչ ֆինանսապես, ոչ քաղաքական, ոչ ռազմական առումներով և չունի սահմաններ, որ անհրաժեշտ է ճանաչել։

․․․Մենք լիովին գնահատում և կարեկցում ենք Հայաստանի անցյալ տառապանքներին, արել ենք և կանենք խելամտության սահմաններում հնարավոր ամեն ինչ աջակցելու և օգնելու համար։ Բայց մենք ցանկանում ենք տեսնել որոշ կառուցողական և վարչական կարողություններ Հայաստանի ներսում պրոպագանդայի և չքավորության/մուրացկանության վրա արտաքին քաղաքականության փոխարեն։

Երբ կարդում էի այս տողերը, ամաչում էի, ինչպես ամաչում եմ հիմա։ Վերջին տողերը նորից կարդացեք, մեկ դար անց նույնն ենք անում, սեփական հայրենիքում ուժեղ պետություն ստեղծելու փոխարեն․․․Վերջին տողերը նորից կարդացեք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել