Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պաշտոնը չի գործ անել տալիս մարդուն, այլ կամքն ու ցանկությունը․ Սոֆյա Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Մի եզակի հատկություն կա, որ այդպես էլ չկարողացա հասկանալ․․․

ՀՀԿ ժամանակ, երբ որևէ գերատեսչության դուռ էի թակում այս կամ այն խնդիրը ներկայացնելու, հաճախ լսում էին, ասում էին կմտածենք ու շատերը դեռ մտածում են, բայց լսում էին…

Երեկ , այսօր, վստահ եմ վաղը, երբ որևէ գերատեսչության դուռ եմ թակում, հարցը լսելուց հետո չեն խորանում ասածիդ էության և կարևորության մեջ և հակադարձող հարց են տալիս.

-Բայց Ձեզ ինչո՞ւ են դիմել , բայց դա Ձեր հետ ի՞նչ կապ ունի․․․

Ու էդտեղ ես հասկանում եմ պողպատե մուրճի հարվածի համը, որը ինձ մոտ լռություն չի ապահովում , այլ ուղիղ հակառակը․․․

Իսկ ու՞մ ասեն, եթե ես եմ խնդրի կողքին կանգնած, իսկ ու՞մ ասեն, եթե բոլորդ դարձել եք անհասանելի «Աստծուն մոտ» մարդիկ , իսկ ու՞մ ասեն, երբ դուք շարունակում եք վախենալ ձեր քիթը դռնից դուրս հանելուց, իսկ ու՞մ ասեն , եթե շատերն են գիտակցում, որ պաշտոնը չի գործ անել տալիս մարդուն, այլ կամքն ու ցանկությունը, իսկ ու՞մ ասեն, եթե պետական ծրագրերը ձեր ՀԿ -ների շահերին ծառայեցնող եք, իսկ ու՞մ ասեն, եթե խնդրի մակերեսի ներս նայել չգիտեք, իսկ ու՞մ ասեն, եթե թայֆաբազարությունից այն կողմ հարաբերություն գոյություն չունի ձեր համար․․․

Լավ կլինի, որ էդ հիմար հարցը չտաք ու երբ տեղեկացնում եմ կա խնդիր, տեսնե՛ք , թե ինչպե՞ս պետք է հարցերը կարգավորվի ու սուս ու փուս կարգավորեք․․․

Ինչպես էլ լինի մի օր կհասկանաք, թե ինչու՞ էին ինձ դիմում․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել