Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Նկարազարդը պատմում է ՀԱՅ կենցաղի, բարքերի մասին․ Սուքիաս Թորոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

1316 թվականի այս նկարազարդ ձեռագրից կարելի է շատ բան իմանալ ՀԱՅ կենցաղի, բարքերի, նույնիսկ բարոյագիտության, գեղագիտության և փիլիսոփայության մասին։ Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի /Տե՛ս Ծննդոց գլուխ 18:1/: Մեր նկարիչ Հովսեանը այդ հորթի տակ գրել է «զորթն ՄԱՏԱՂ արարնոցա»։

Այսինքն Հիսուս Քրիստոս, երբ հարությունից հետո երևաց աշակերտներին (Ղուկ. 24.43), Իր փոխակերպված մարմնով, հորթ են մատաղ անում։ Ոչ մի տեղ չեք կարդա մատաղ բառը, բացի մեր հիշատակներում։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ հյուրասիրության ժամանակ կենդանու սպանդը դեռ շատ հին ժամանակներից համարվել է մատաղ և երևի թե մի փոքր ծիսական արարողությամբ, ասենք դանակը սրելուց, ինչ որ բառեր արտասանելով և այլն։ Հաջորդը «Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստված կերակուրը և դրեց նրանց առաջ»: Այստեղ նկարիչը պարզ լուծում է տվել, առատ հյուրասիրությունը 5 հավերժության նշանով արտահայտել և տակը գրել «սեղան լի ամենայն բարությամբ»։

Այսինքն մեր սեղանները համարվել են դրախտի փոքր մոդել /օրինակ սեղանի շուրջ անարգի բառեր չօգտագործել, չկռվել, չվիրավորել և միայն լավ բաներից խոսել/։ Սեղանի գլուխ նստել, դա միայն արժանավորին էր տրվում, իսկ տանտերը կարող էր ոտքի վրա մնալ, շեշտելով հյուրի նկատմամբ հարգանքը։ Առատ խաղողի ողկույզները կախված սյուներից հասկանում ենք, որ հյուրասիրությունը կիսաբաց տարածքում է «հյուրատուն», կամ ինչպես ասում են «վերանդա» ․․․

Կշարունակեի թեման, բայց հիմա կանչեցին գործով․․․ Դուք շարունակեք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել