Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Նոր մարզադաշտ-խաղահրապարակ Գորիսում. Գորիսի համայնքապետարան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
3 Views

Հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին Գորիս համայնքի Անկախության 2 և Մաշտոցի 1 հասցեների բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադաշտի և նոր մանկական խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի տարածաշրջանային համակարգող տիկին Ռենե Լարիվիերին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պաշտոնյա տիկին Քրիստինա Հանսելը, Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ՓԳՀ ներկայացուցիչ Աննա Կարին Օստը, ՄԱԿ-ՓԳՀ միջազգային աշխատակից Ռասել Ֆրեյզերը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայրապետյանը, և համայնքի բնակիչներ: Մինչ բացման արարողությունը հյուրերը հանդիպում ունեցան Գորիսի համայնքապետարանում, որի ընթացքում քննարկվեցին նախկինում իրականացված ծրագրերը, համայնքում առկա խնդիրները, ինչպես նաև հետագա համագործակցության համար հնչեցին նոր ծրագրային առաջարկներ: Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը Ռենե Լարիվիերիին հանձնեց շնորհակալագիր արդյունավետ համագործակցության համար։ Համայնքապետարանի հետ համատեղ իրականացված ծրագրերից է նաև մարզադաշտի վերանորոգումն ու խաղահրապարակի կառուցումը: Բացման արարողությունը սկսվեց «Վահե Մելքումյան» պարային ստուդիայի սաների գեղեցիկ կատարումով, այնուհետև հյուրերին ողջունեց Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը: Գորիսի մանկապատենական մարզադպրոցի սաները վերանորոգված մարզադաշտում հանդես եկան ցուցադրական ելույթներով, իսկ Գորիս համայնքի մանկական գրադարաններում գործող զարգացման կենտրոններ հաճախող երեխաներն իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին հյուրերին՝ հայտնելով իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը։ Ամենուրեք տոնական տրամադրություն էր, մանկական խինդ և ուրախություն, իրականություն դարձած երազանք: Խաղահրապարակ-մարզադաշտն իր բնույթով առաջինն է Գորիս համայնքում, ինչը շատ կարևոր է, քանի որ այդպիսով բարձրացվում է սպորտի դերը հասարակության մեջ, ձևավորվում է նոր մշակույթ։ Առաջիկայում համատեղ ջանքերով, Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Գորիս համայնքի զարգացմանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել